«Բանակին սկզբից տարան արտաքին թուրքի բերան, հիմա էլ ներքին թուրքերն են մեր տղերքին թիրախավորել»։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Անկեղծ՝ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլի փալաս չդառնալը սկսել էի հարգել։ Ու որ Հայկոն մի քանի անգամ հրաժարվել էր կատարել Նիկոլի կեղտոտ հանձնարարականները՝ դա էլ գիտեի։
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50մ հեռավորությունից
Իսկ մարտահրավերները շատ են։
Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները:
Ճանաչված բժիշկ, պրոֆեսոր, վնասվածքաբան Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Այս մասին տեղեկացնում են բժշկի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը։
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:
Մինչ իշխանական ու մերձիշխանական շրջանակներն ապատեղեկատվություն են տարածում ընդդիմադիր գործիչների` իբր երկիրը լքելու վերաբերյալ, իշխանական շրջանակներից ՀՀ-ից հեռացողներ, պարզվում է, կան։
Քիչ առաջ ԿԸՀ-ն սկսեց քննել այսօրվա լռության պահպանման կարգի խախտումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ ԿԸՀ-ի նիստի ընթացում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
Անգամ, եթե Փաշինյանը կեղծիքների ու բռնաճնշումների միջոցով կարողանա պահել իշխանությունը, այդ մի քանի ամիսը Ալիևի համար բավարար է կյանքի կոչելու իր երազանքը՝ Հայաստանի օկուպացումն ու պետականության ոչնչացումը։
Հարգելի ընտրողներ, վաղը քվեարկելիս ուշադիր կլինեք, որ քվաթերթիկը դիտավորյալ վնասված չլինի…
Մեղրիի համայնքապետի սարքած տոմս գցեցին, Սծոպիկախառը տարածեցին, հետո խայտառակ եղան՝ ջնջեցին, հիմա էլ թե բա Վահե Հակոբյանն ա թռնում:
Արմավիրի ընտրատեղամասերից մեկում` քվերաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ:
Եվրամիությունում ամենամաքուր քաղաքային օդը գրանցվել է Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքում: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EЕA)։
Ինչպես գիտեք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ պնդելով, որ 3 հայ գործարարներն օդային ճանապարհով տարբեր տեսակների սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել 2001-21թթ. ընթացքում դեպի ՀՀ և ԼՂՀ։
Շարունակում եմ աղոթել Ձեր և Ձեր ընտանիքի համար և բոլոր «մրճահարների» համար, իսկապես ցանկանում եմ, որ լույսը բացվի ԲԱՐԻ ԵՎ ՉԱՐԱԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…
Կուբայի ղեկավարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ չվերցնել կանխիկ ԱՄՆ դոլարներ, քանի որ դրանք չեն ընդունվելու ոչ վճարումների ժամանակ, ոչ էլ փոխանակվելու են:
Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հովակիմյանը գողացել է ընտրատեղամասի կնիքը։ Այս մասին հայտնում է Yerevan Today-ը։
Դեռևս ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։
Ռուս-չինական գիտական կայանը կծավալվի եւ ամբողջ ուժով կսկսի աշխատել մինչեւ 2035 թվականը: Այդ մասին հաղորդել են Չինաստանի տիեզերական գործակալությունում։
Իտալիայում այն մարդկանց քանակն, ովքեր ապրում են բացարձակ աղքատության պայմաններում (մեկ մարդու հաշվով 569,56 եվրոյից մինչեւ 839,78 եվրո ամսական եկամտից ցած՝ կախված երկրի մարզից) 2020 թականին եղել է ամենաբարձրը 2005 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ վիճակագրությունը:
Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով:
Ինչպես գիտեք Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որեւէ տեղեկատվությու չի հաղորդվել եւ չի հաղորդվում մինչ այս պահը:
Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ:
Ոչ մի տեղ չեմ մեկնում, որևէ տոմս չեմ գնել։ Ցնցումների մեջ հայտնված մարդկանց երևակայության արդյունքն է։
«Եղեգնաձորում եմ, իրականացնում եմ պաշտպանյալլիս` ապօրինի ձերբակալված Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը, ով Ձեր նշած դաշինքի անդամ է»,-ասաց փաստաբանը 168.am-ի հետ զրույցում։