Մերկելը ողջունել է Բայդեն-Պուտին հանդիպման անցկացումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է հունիսի 16-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին կանցլերը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կարծում եմ՝ մենք ԱՄՆ հետ գտանք ընդհանուր հիմք ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները հստակեցնելու, այլև համատեղ գործողությունները համաձայնեցնելու համար: Դա վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին, ինչպես նաև այն հարցերին, թե ինչ դաշինքներ կարող ենք ստեղծել ու որոնք են մեր շահերը»,- ասել է Մերկելը:
Նա տեղեկացրել է, որ Գերմանիան շարունակելու է այս և այլ հարցերի շուրջ մտքերի փոխանակությունն ԱՄՆ հետ:
Բարձր գնահատելով Բայդեն-Պուտին հանդիպումը՝ Մերկելն ասել է. «Կարծում եմ, որ անկախ բոլոր տարաձայնությունների՝ պետք է բաց պահել դռները երկխոսության համար, հստակ ուրվագծել մեր դիրքերն ու հետաքրքրությունները և ուսումնասիրել, թե լուծման ինչ միջանցքներ կան»: