Իրանական լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են Փաշինյանի-Ռաիսիի հանդիպման մանրամասների մասին:
Ռուսաստանցիները նոյեմբերյան տոների եւ դպրոցական արձակուրդների օրերին ուղեգրեր գնելիս ավելի քիչ փող են ծախսել:
Թուրքական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) աշխատակից Ջավիդ Վալիևի՝ «Ադրբեջանի տարածաշրջանային հարարբերությունները Ղարաբաղյան հաղթանակի տարեդարձին» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ուշադրություն հրավիրել տարածաշրջանային զարգացումների հարցում «Իրանի ագրեսիվ դիրքորոշման» վրա։
«Սոչիի եռակողմ բանակցությունները կազմակերպելով՝ ՌԴ-ն վերահաստատեց իր դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն հակամարտության նախկին բոլոր «հարցականները» պահպանվեցին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին, ընդունված եռակողմ հայտարարությանը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի ոլորտում Մոլդովայի հանրապետությունում տիրող ճգնաժամի ֆոնին:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել:
2021-ին ավելի ուշ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտնած ենթադրյալ գողության դրվագին տրվե՞լ է քրեադատավարական ընթացք, կա՞ արդյոք հարուցված քրեական գործ, կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, ի՞նչ խափանման միջոց է նրանց համար կիրառված, և առհասարակ, Ս-300 զենիթահրթիռային համալիրներից ծառայողների կողմից գողություն կատարելու փաստով երբևէ հարուցվե՞լ է քրեական գործ, և այլն:
«Եվրոպական քաղաքականության նախաձեռնության» (EuP) և Սոֆիայի Բաց հասարակության ինստիտուտի (OSIS) զեկույցի համաձայն, Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները:
Հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Սյունիք կատարած աշխատանքային այցի մասին:
Վաշինգտոնը պետք Է նշանակի այն ֆինանսական եւ ռազմական օգնության օգտագործման դիտորդ, որն ԱՄՆ-ը ցույց է տալիս Ուկրաինային, որպեսզի հասնի ավելի մեծ թափանցիկության միլիարդավոր դոլարների բաշխման հարցում: Հոկտեմբերի 31-ին այս կարծիքն է հայտնել Bloomberg գործակալությունը:
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարությունը հիասթափեցրել է ՀՀ քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների:
Բլինքենի այցը Մյունսթեռն՝ «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, նշանակված է նոյեմբերի 3-4-ին:
Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Մեր որոշումների մեջ նաև փորձում ենք կանխարգելել կապիտալի արտահոսքը․ ԿԲ նախագահ
Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից ՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ:
Նա հավելել է, որ խոսքը, այդ թվում՝ Կասպից ծովում, նավահանգիստների արդիականացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարությանը մասնակցելու մասին է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման և համաձայնեցված հայտարարության վերաբերյալ Արցախի ԱԳ նախարարը հայտնել է Արցախի տեսակետը, հետևաբար՝ դրա վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն։
Քննարկումը հիմնականում ընթացել է Ուկրաինայի հարավային երեք նավահանգիստներից Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման «հացահատիկային միջանցքի» շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:
«Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից առաջինը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքի արժևորումը, որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորեն զսպելուն»,- ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումներին:
Կառավարությունը 2023 թվականի համար կանխատեսում է 7 տոկոս տնտեսական աճ, ԿԲ-ն ավելի համեստ՝ 4.5 տոկոս. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադառնալով այս կանխատեսումների տարբերություններին՝ հիշեցրեց, որ ԿԲ-ն սցենարային կանխատեսում է անում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի տարբերություն Արեւմուտքի ՌԴ-ն հստակ ասում է՝ Արցախի հարց գոյությու ունի, ԼՂ կարգավիճակի հարցը դեռ չի լուծվել, իսկ խաղաղապահներն էլ՝ մնալու են։
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը:
«Մենք փոխարժեքի կանխատեսում չենք անում. մենք կանխատեսում ենք անում գնաճի, ու մեր խոստումն այն է, որ մյուս տարի գնաճը բերելու ենք իր թիրախին: Ինչ վերաբերում է փոխարժեքին և իր հետևանքներին, բնականաբար, կլինեն ընկերություններ, որոնք տուժում են:
Քաղաքացիները ե՞րբ ականատես կլինեն գնիջեցման՝ ՀՀ գլխավոր դրամատանը հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցին լրագրողները:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր ենթադրյալ կաշառքի գործով, կամ, ինչպես ավելի ընդունված է ասել, «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը:
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, արեւմտյան այլ երկրներ ավելացրել են ռազմական ոլորտում Մոլդովայի օգնությունը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Քենթ Լոգսդոնը Pro TV հեռուստաալիքի եթերում: