Մենք անում ենք սցենարային կանխատեսում․ ԿԲ նախագահը՝ 2023 թ․ տնտեսական աճի մասին
Կառավարությունը 2023 թվականի համար կանխատեսում է 7 տոկոս տնտեսական աճ, ԿԲ-ն ավելի համեստ՝ 4.5 տոկոս. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադառնալով այս կանխատեսումների տարբերություններին՝ հիշեցրեց, որ ԿԲ-ն սցենարային կանխատեսում է անում:
«Այսինքն՝ մեր կանխատեսման հիմքում դրվում է տնտեսության աճի որոշակի տրամաբանություն: Նախորդ տարի էլ, երբ կառավարության կողմից տնտեսական աճը կանխատեսվում էր 7 տոկոս, մեր նախնական տնտեսական աճի կանխատեսումը 5.3 էր, որովհետև մենք անում ենք նաև ռիսկերի կառավարման գործառույթ, ու վերցնում ենք հավանականությունը՝ օրինակ, ինչքա՞ն է հավանական, որ բոլոր կապիտալ ծախսերը կարվեն այն տրամաբանությամբ, որն ամրագրված է բյուջեով, ինչքա՞ն է հավանական, որ այդ կապիտալ ծախսերի մասնավոր հատվածի կապիտալ ծախսերը ևս կավելանան»,- մանրամասնեց ԿԲ նախագահը: