Պաշտպանը վատառողջ է, իսկ Արմեն Գևորգյանը երկրում չի լինելու. «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր ենթադրյալ կաշառքի գործով, կամ, ինչպես ավելի ընդունված է ասել, «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը:

Հիշեցնենք՝ այս գործով որպես մեղադրյալներ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Դատարանը հետաձգեց «Սիլվայի գործով» լսումները, քանի որ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկայանալ դատարան, ինչի մասին նախապես տեղեկացրել էր դատարանին և ներկայացրել բժշկական տեղեկանք։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դատարանը թույլատրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 6-10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունից մեկնել  Ստրասբուրգ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով, հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին։

Տեսանյութեր

Լրահոս