Շաբաթ օրը՝ փակ դռների ետեւում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաեւ կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով:
«Իրավունքի» տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը:
Կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, եւ ընտրվեց վարչության նոր կազմը: Հատկանշական է այն, որ այս անգամ վարչության կազմում չկան ՆիկոլՓաշինյանի ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեցող ՔՊ-ականները:
Արցախի պետնախարարի պաշտոնը լիիրավ ստանձնող Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ նոր աշխատակազմ է ձեւավորում:
Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան:
Մեր ունեցած տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կիրակի օրը անցկացված բազմահազարանոց հանրահավաքը լուրջ անհանգստացրել է հայաստանյան իշխանություններին:
Հայաստանի գործող իշխանությունների կողմից գնալով ավելի ու ավելի շատ գեներացվող և իշխանական որոշակի շրջանակների ու արևմտյան ֆինանսավորում ունեցողների կողմից կյանքի կոչվող հակառուսականության նոր ալիքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ աշխատուժի զգալի մասը հիմնականում Ռուսաստանի հետ է ուղղակիորեն կապված:
Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։
Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 309 միլիոն 24 հազար դոլար:
ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետը, ավանդույթի համաձայն, ներկա չի գտնվել մեկնարկի նիստին։ Բացակայությունը հարգելի պատճառով էր․ մեկնել էր Սոչի։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
Արցախի կիրակնօրյա տպավորիչ հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, որ առաջին ձեռքից ինֆորմացիա հասցնեն իրեն։ Կիրակի Արցախում է եղել ոչ միայն Արմեն Աբազյանը, այլեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ուժային մեկ այլ ղեկավար եւս։
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում հրավիրվելու է մամուլի ասուլիս, որին մասնակցելու են ԱՏՁՄ վարչության անդամներ և ՏՏ ոլորտում եղանակ ստեղծող տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների տնօրեններ:
ՔՊ համագումարը վար-չություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։
ԱԺ-ում շարունակվում են 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումները. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն հրաժարվել է բարձրաձայնել դրանց մասին։
Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրել ու կեղծել է փաստերը։ Բայց այն, ինչ հայտարարեց ՔՊ համագումարում, ուղղակի զավեշտ է։
Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի եւ հնարավորության վրա։
2022-ի հոկտեմբերի 31-ի տարածված հայտարարության մեջ բացակայում է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ եզրույթը։
Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 14 ֆիզիկական եւ յոթ իրավական անձանց դեմ Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ:
Ամփոփելով պետք է փաստել, որ հեղափոխությունը չի լինում «դատարկ տեղը»: Հեղափոխությունը չի լինում առանց սրահներում խոհափիլիսոփայական մտքերի բախումների: Հեղափոխությունը չի լինում նաև սրահներով և անվերջ քննարկումներով: Հեղափոխությունը չի լինում «կոստյում-փողկապներով»:
Ու՞ր ես հասել Սոչի,եթե հայտարարության մեջ ոչ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ կա ու ոչ էլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։
Հոկտեմբերին եվրոյի գոտում գնաճը սահմանել է հերթական ռեկորդը՝ տարեկան հաշվարկով 10,7 տոկոս:
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առաջնորդները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը այսուհետ նույնպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, Հարավային Կովկասում կայունություն և զարգացում ապահովելու համար։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բազմահազարանոց հավաքի մասնակիցները մի միտք էին արտահայտում՝ մարդիկ երազում են՝ 88-ի բոլոր նպատակները կատարվեն, իսկ հիմնական նպատակը մեկն է՝ Արցախ-Հայաստան միասնությունը:
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարության շուրջ: Ռուսական պետական Ria Novosti-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։