Այս գործը չպետք է բացվեր, այն բոլորովին լուրջ չէր ո՛չ փաստական առումով, ո՛չ էլ իրավական», – ասել է դատավոր Միդլբրուքսը:
2022 թ. Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2,4 միլիարդ դոլարը, ինչը 52 %-ով ավելի է, քան 2021թ.։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալները։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը ուրբաթ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և այնտեղ գտնվող կոմիտեի հետ հումանիտար փոխգործակցության վերաբերյալ հարցեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հապշտապ մեղավորների նշանակում էր:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ ընթացիկ տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։
Հայաստանի զինված ուժերի 15 զինվորի զոհվելը ցույց տվեց Հայաստանի իշխանության «բարդակ» և փնթի վիճակը։ Այո՛, 15 զինվորի մահվան պատասխանատուները պետք է պատժվեն, բայց չեմ կարծում, որ սրանք՝ այս իշխանությունը, այնքան քաղաքական կամք կունենա, որ կպատժի ինքն իրեն. չէ՞ որ մեր զոհերը հետևանքն են այն ելակային քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։
Զավեշտալի է, որ Արարատ Միրզոյանը, ով թուլամորթաբար փախավ Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունից և կորցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ներկայությամբ Հայաստանի պահանջները արտահայտելու շանսը, խոսում է այն մասին, որ անկախ այդ հանդիպման հետաձգումից, հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է փոխանցել:
Անանուն մնացած մեր զինվորականի հարազատներին խնդրում եմ փոխանցել, որ պատրաստ եմ ստանձնել նրա պաշտպանությունը։
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ սա միակ դեպքը չէ, երբ նման տներում են զինվորներին տեղավորել՝ թշնամուն դեմ հանդիման, և շատ տեղերում դեռ շարունակում են այդ պայմաններում իրենց ծառայությունը: Ե՛վ չիմանալու, և՛ իմանալու դեպքում էլ այն վկայում է երկրի ղեկավարի՝ իր պարտականություններում, մեղմ ասած, թերանալու մեջ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հնարավոր Է համարում կազմակերպության փորձագետների երկարաժամկետ ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում:
Նախօերին, վաղ առավոտյան 15 զինվորի՝ հրդեհից զոհվելու լուրը շանթահարեց հանրությանը։ Սկսեցին կոնկրետ քաղաքական պատասխանատվության և հրաժարականների կոչեր հնչել, բայց ակնհայտ էր, որ պետությանն ու ժողովրդին բազմաթիվ աղետներ ու փորձություններ բերած իշխանությունն այս մեկն էլ է անարգել մարսելու, այնպես, ինչպես պատերազմում պարտությունն ու զոհերի մայրերին քաշքշելով Եռաբլուրից հեռացնելը, հղի կնոջը վրաերթի ենթարկելով սպանելն ու Սուրմալուի՝ այդպես էլ չբացահայտված պայթյունը։
Անցյալ տարվա սեպտեմբերյան մարտերի 200-ից ավել տղերքն էլ չարժանացան համապետական սգին։
Իշխանությունները Պերուում վերահսկում են իրավիճակը՝ չնայած շարունակվող հակակառավարական ցույցերին, հունվարի 19-ի երեկոյան ժողովրդին հղած ուղերձում ասել է Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն։
Հունվարի 19-ին Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված համազգային գործադուլի ժամանակ ֆրանսիական արհմիությունները երկար տարիների ընթացքում առաջին անգամ հանդես են եկել միասնական ճակատով:
Արցախի ԱԺ-ն արձագանքել է ԵԽ ընդունած բանաձևին
Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։
Ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա, ավելի է թեժացրել հանրության կրքերը՝ հատկապես բանակի բարեփոխումների մասին իշխանությունների տարատեսակ հայտարարությունների համատեքստում:
Աշխատողները և նրանց շահերը ներկայացնող արհմիությունը պատրաստ չեն համակերպվել այն փաստի հետ, որ գործատուն համաձայնել է 14 ամսվա ընթացքում աշխատավարձի միայն 4,1 %-ով բարձրացման և 1500 եվրո միանվագ վճարման։
Պակիստանի լրագրողների ասոցիացիան կարծում է, որ զոհերի թիվը գերազանցում է տեղեկատվության նախարարության տվյալները:
«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Ամատունին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստը:
Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել:
Երեկ առավոտը բացվեց ահազարհուր լուրով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վերջում տեղակայված, զորանոց անվանված լքված մի տան մեջ իրենց ժամկետային զինվորական ծառայության օրերը գլորող 15 զինծառայող այրվեցին քնած ժամանակ. Ըստ պաշտոնական վարկածի՝ բենզինից բռնկված ու բենզինով «մարվող» հրդեհի արդյունքում:
Նա կոչ է արել Եվրոպային՝ մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական փոխգործակցության։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հունվարի 20-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Հունվարի 13-ին 168.am-ը գրել էր, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալը չեղարկելուց հետո իշխանությունները նրա փոխարեն որոշել են Հակակոռուպցիոն դատարան գործուղել Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Պողոսյանին, իսկ Մնացական Մարտիրոսյանին չեն նեղացնի և կնշանակեն Կենտրոնի դատարանի նախագահ:
«Դուք սաղդ պայքարում եք ոչ թե իշխանափոխության, այլ իշխանության գալու համար. սա է պրոբլեմը». Նարեկ Սամսոնյան