Ո՞վ է մեղավոր զորամասի հրդեհի համար, և ինչո՞ւ են նրանք պաշտոնավարում

Նախօերին, վաղ առավոտյան 15 զինվորի՝ հրդեհից զոհվելու լուրը շանթահարեց հանրությանը։ Սկսեցին կոնկրետ քաղաքական պատասխանատվության և հրաժարականների կոչեր հնչել, բայց ակնհայտ էր, որ պետությանն ու ժողովրդին բազմաթիվ աղետներ ու փորձություններ բերած իշխանությունն այս մեկն էլ է անարգել մարսելու, այնպես, ինչպես պատերազմում պարտությունն ու զոհերի մայրերին քաշքշելով Եռաբլուրից հեռացնելը, հղի կնոջը վրաերթի ենթարկելով սպանելն ու Սուրմալուի՝ այդպես էլ չբացահայտված պայթյունը։

Ոչ մարտական պայմաններում 15 զինվորի մահվան համար առնվազն պաշտպանության նախարարը, եթե ոչ՝ վարչապետը, պետք է հեռանային, անհրաժեշտության դեպքում՝ պատասխան տային նաև դատարանի առաջ։ Բայց դա չեղավ, փոխարենը, դեռ քննությունը չսկսված, մեղավորներին չպարզած, վարչախումբը գերադասեց գլխատել երկրորդ բանակային զորամիավորումը և այդպիսով ավելի խոցելի դարձնել մեր սահմանի ամենազգայուն հատվածներից մեկը՝ Վարդենիսի տարածաշրջանը։ Պաշտոնական վարկածում առկա մի շարք կասկածելի հանգամանքները ծածկադմփոց անելով՝ Փաշինյանն աղետից ժամեր անց որևէ մեկից, այդ թվում՝  դեպքի վայր շտապելու փոխարեն՝ կառավարություն եկած Սուրեն Պապիկյանից, պահանջելու որևէ բան չուներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս