Մնացական Մարտիրոսյանը դարձավ Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
Հունվարի 13-ին 168.am-ը գրել էր, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալը չեղարկելուց հետո իշխանությունները նրա փոխարեն որոշել են Հակակոռուպցիոն դատարան գործուղել Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Պողոսյանին, իսկ Մնացական Մարտիրոսյանին չեն նեղացնի և կնշանակեն Կենտրոնի դատարանի նախագահ:
Իշխանությունները, սակայն, շատ ավելի հեռու են գնացել:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ:
Այսուհետ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ «խնդրանքները» դատավորներին կփոխանցի Մնացական Մարտիրոսյանը: