Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփին է նվիրել նրա պապի՝ Ֆրեդերիկ Թրամփի ծննդյան վկայականը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել «Արլիս» իրավական տեղեկատվական համակարգի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Իրակլի Ռուխաձեն, որը կառավարությանը մոտ կանգնած գործարար է և «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատերը, ցանկանում է վաճառել «Լիբերթի բանկ»-ը, հաղորդել է BMG-ն՝ հղում անելով այն գործարարին, որը երկու ամիս առաջ նրանց ասել էր, որ բանակցություններ են ընթանում մի քանի ընկերությունների, այդ թվում՝ «Բազիսբանկ»-ի հետ։
ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 54,000-ն է լրացրել հայտարարագիր։ Մոտ 806,000 մարդ բոյկոտում և մերժում է հայտարարագրման համակարգը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչեցրած որոշ մեղադրանքներին:
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանն իր լսարանին կոչ է արել չանտեսել փոքր ազգերին, հատկապես նրանց, որոնք օգտագործում են իրենց ռազմավարական առաջնորդությունն ու նորարարությունը, Daily Bruin-ի համար գրում է քաղաքական վերլուծաբան Մայա Վիբհակարը։
Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը գտնվում է է՛լ ավելի մեծ էսկալացիայի շեմին»,- 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի եթերում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմում ստեղծված իրավիճակին՝ Կիևի ահաբեկչական հարձակումներին ՌԴ տարածքում, ստամբուլյան գլոբալ բանակցություններին ու էսկալացիայի ռիսկերին:
Եվրամիությունից Հայաստան հունիսի վերջին, հուլիսի սկզբին սպասվում է բարձրաստիճան պաշտոնյաների այց:
2025 թվականի առաջին եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվը կազմել է 771 հազար մարդ, ինչը 2.9%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
«Նրա նպատակն է՝ Հայաստանը դարձնել Երևանի գավառ ու նշանակվել գավառապետ։ Կրկնում եմ՝ Թուրքիայում դեռ չեն տեսել իրենց այսքան հավատարիմ ծառա»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով։
ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են նախարարների մակարդակով երկկողմ առևտրի վերաբերյալ նոր հանդիպում անցկացնելու մասին։
«Այն, ինչ լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը», – այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։
Հունիսի 4-ին խորհրդարանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հրադադարի խախտումներին և էսկալացիայի հավանականությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ մի քանի ձևակերպումներ է հնչեցրել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից (CHP-ԺՀԿ) ընտրված համայնքապետերին առնչվող հետաքննության շրջանակում կալանավորված Ստամբուլի նահանգի Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիօսմանփաշա, Ջեյհան և Սեյհան շրջանների համայնքապետերը հեռացվել են պաշտոնից։
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացմանը:
2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ (198 մլն դոլար) մաքսատուրք կամ 879 մլն դրամով (մոտ 2,3 մլն դոլար) շատ, քան 2023 թվականին։ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ 2026-2028թթ․ ժամանակահատվածի համար։
ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։ Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Թրամփի խոսքով՝ դա «թույլ կտա դրանց ներմուծումը կարգավորել այնպես, որպեսզի այն չսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»։
Ինչն Ադրբեջանինն է, պետք է վերադարձվի, ինչը Հայաստանինն է, պետք է մնա Հայաստանին. Արարատ Միրզոյան