Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ 2015 թվականին ինքը դեմ էր Սահմանադրության հանրաքվեին. Daily Bruin

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանն իր լսարանին կոչ է արել չանտեսել փոքր ազգերին, հատկապես նրանց, որոնք օգտագործում են իրենց ռազմավարական առաջնորդությունն ու նորարարությունը, Daily Bruin-ի համար գրում է քաղաքական վերլուծաբան Մայա Վիբհակարը։

Արմեն Սարգսյանը, որը զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը 2018-2022 թվականներին, հրավիրված դասախոս էր Բեռնարդ Բրոդիի անվան միջազգային հարաբերություններին նվիրված ամենամյա «Խաղաղության պայմանները» դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։
Կալիֆոռնիայի համալսարանի համալսարանական ակումբի Մորիսոն դահլիճում անցկացված դասախոսությունը գրավել է լսարան ինչպես Կալիֆոռնիայի համալսարանի համալսարանական ակումբում, այնպես էլ դրա սահմաներից անդին։

Ըստ Բըրքլ կենտրոնի կայքի՝ դասախոսությունների շարքը ստեղծվել է 1980 թվականին՝ գիտնականներին հնարավորություն տալու համար ներկայացնել քաղաքականության, ռազմավարության և պատերազմի վերաբերյալ տեսակետները։ Դասախոսությունների շարքը նվիրված է աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու ուղիներին։

Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերժ Սարգսյանը հրատարակեց «Փոքր պետությունների ակումբ. ինչպես կարող են խելացի փոքր ազգերը փրկել աշխարհը» գիրքը, որի վրա, ըստ նրա, սկսել է աշխատել, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն իրեն խորհուրդ է տվել գիրք գրել այն բանի մասին, թե ինչպես են որոշ փոքր պետություններ դառնում տնտեսապես և միջազգային առումով հաջողակ։

Սարգսյանն ասել է, թե կարծում է, որ փոքր պետությունների, որոնց թվում՝ Հայաստանի համար կարևոր է տեղական տաղանդն օգտագործել, նախքան իրենց քաղաքացիները կկարողանան օգտվել արտերկրում ընձեռված հնարավորություններից։ Նա հավելել է, որ փոքր պետությունները պետք է առաջնահերթություն տան ամուր միջազգային հարաբերությունների կառուցմանը՝ իրենց միջազգային կարգավիճակը բարձրացնելու համար։

«Այս տարածաշրջանի ամբողջ տարածքում բնակվող հայերը պետք է բավականաչափ խելացի լինեն՝ բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար,- նշել է Սարգսյանն ու հավելել,- փոքր, խելացի պետությունները հաջողակ են, քանի որ ինքնապահպանման ուժեղ բնազդ ունեն։ …Դու միշտ շրջապատված ես թշնամիներով, ուստի պետք է սովորես գոյատևել»։

Միջոցառման վարողի և Բըրք կենտրոնի տնօրենի հետ զրույցի ժամանակ Սարգսյանն ասել է, թե համաձայն չէ այն մտքի հետ, որփոքր պետությունները բնույթով խոցելի են։

Նա հավելել է, որ Սինգապուրի և Բոտսվանայի նման փոքր երկրները տնտեսապես բարգավաճել են, մինչդեռ ավելի մեծ պետությունները, ինչպես օրինակ Գերմանիան, վերջին տասնամյակների ընթացքում բախվել են քաղաքական և տնտեսական դժվարությունների։

Սարգսյանն ասել է, որ ֆիզիկոսի իր ծագումն ազդել է «քվանտային քաղաքականության» տեսության իր ընդունման վրա, որը նկարագրում է, թե ինչպես է մարդու վարքագիծն արտացոլում վիճակագրական ֆիզիկան և մասնիկների վարքագիծը։

Նա շեշտել է, որ քվանտային տեսության միջոցով մարդկային վարքագիծը հասկանալը հաստատում է այն գաղափարը, որ հասարակությունը զարգանում է՝ դառնալով ավելի անհատական։ Սարգսյանը նշել է նաև, որ Կալիֆոռնիան, որը համախառն ներքին արդյունքով աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունն է, պետք է իր բարեկեցությանը մոտենա գործնականորեն՝ բարելավելով բնակիչների կյանքի որակը՝ առանց չափազանց հարկման։

Սարգսյանն ընդգծել է, որ դեմ է եղել Հայաստանի 2015 թվականի սահմանադրական հանրաքվեին, որը երկիրը վերածեց խորհրդարանական հանրապետության, քանի որ սահմանադրությունը հիմնականում գրվել է գերմանացի խորհրդատուների կողմից։ Նա հավելել է, որ իր կարծիքով, Հայաստանի և Գերմանիայի միջև ներքին տարաձայնությունների պատճառով խորհրդարանական համակարգը հարմար չէ Հայաստանի համար։

«Դուք չեք կարող բոլորի համար ձևանմուշ ստեղծել,- նշել է նա։- Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ … Հայերը գերմանացիներ չեն։ Նույն սահմանադրությունը շատ լավ կաշխատի որպես ժողովրդավարական սահմանադրություն Գերմանիայում, բայց այն չի աշխատի Հայաստանում, որն արդեն 17 տարի ապրում է Խորհրդային Միության կազմում։ Սարգսյանը շեշտել է նաև, որ տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում փոքր երկրներն այժմ ավելի շատ հնարավորություններ ունեն դառնալու ապագա աշխարհի առաջնորդներ՝ հավելելով, որ ինքը կցանկանար տեսնել G20-ի նման միջազգային ֆորումի ստեղծումը, որը աշխարհի ամենամեծ տնտեսությունների ամենամյա հանդիպում է, բայց՝ զարգացող փոքր պետությունների համար։

«Աշխարհը փոխվել է,- նշել է Սարգսյանը,- փոքր, խելացի պետություններ են ի հայտ եկել։ Նրանք մեծ փփոփոխություններ կմտցնեն այս աշխարհ»։

Տեսանյութեր

Լրահոս