
Եվրամիությունից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում Հայաստան

Եվրամիությունից Հայաստան հունիսի վերջին, հուլիսի սկզբին սպասվում է բարձրաստիճան պաշտոնյաների այց:
Այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«2024 թվականին սկսել ենք Հայաստանի և ԵՄ–ի միջև գործընկերության նոր օրակարգի մշակման փաստաթուղթը, որը, հուսով ենք, որ մոտ ապագայում կկարողանանք ամփոփել»,–ասաց փոխնախարարը:
Նա հավելեց՝ մինչև տարեվերջ բավականին իրատեսական են համարում այն ամբողջությամբ ստորագրելը:
«Այս առումով, կարծում եմ, դրական զարգացումներ կունենանք նաև Եվրամիությունից այս ամսվա վերջին, մյուս ամսվա սկզբին սպասվող բարձրաստիճան այցի շրջանակներում»,–նշեց Կոստանյանը: