
Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թրամփին է նվիրել նրա պապի՝ Ֆրեդերիկ Թրամփի ծննդյան վկայականը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփին է նվիրել նրա պապի՝ Ֆրեդերիկ Թրամփի ծննդյան վկայականը:
Ֆրեդերիկ Թրամփը ծնվել է Բավարիայում 1869 թվականին։ Վարսավիրական դասընթացներն ավարտելուց հետո նա 1885 թվականին գաղթել է ԱՄՆ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հունիսի լույս 5-ի գիշերն առաջին պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։ Սպիտակ տանը տեղի է ունեցել նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մերցի և Թրամփի բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի, աճող արտաքին սպառնալիքներին ՆԱՏՕ-ի արձագանքի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև մաքսային հակամարտության վրա։
Նշենք, որ այս այցի հետ կապված ուշագրավ դիտարկում է արել նաև Politico պարբերականը: Նա գրել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «մտնում է առյուծի որջ»՝ նկարագրելով Թրամփի հետ նրա առաջիկա հանդիպումը։ Ինչպես նշվում է հոդվածում, Գերմանիայի կանցլերը պետք է պատրաստ լինի «դարանակալման» այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների հետ։