Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել են

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից (CHP-ԺՀԿ) ընտրված համայնքապետերին առնչվող հետաքննության շրջանակում կալանավորված Ստամբուլի նահանգի Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիօսմանփաշա, Ջեյհան և Սեյհան շրջանների համայնքապետերը հեռացվել են պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Ավջըլար շրջանի համայնքապետ Ութքու Ջաներ Չայքարան, Բյույուքչեքմեջեի համայնքապետ Հասան Աքգյունը, Գազիօսմանփաշայի համայնքապետ Հաքան Բահչեթեփեն, Ադանայի Ջեյհան շրջանի համայնքապետ Քադիր Այդարը և Սեյհան շրջանի համայնքապետ Օյա Թեքինը՝ ըստ Սահմանադրության 127-րդ և Համայնքների մասին օրենքի 47-րդ հոդվածների, ժամանակավոր միջոցի կարգով հեռացվել են իրենց պաշտոններից։

Նախարարության հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Բացի այդ, նրանց կալանավորելու որոշում է կայացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30