Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին, թե ինչու ընդդիմադիրների ճեպազրույցները չեն հրապարակում, հարցը վերաձևակերպելով՝ Հանրայինի ղեկավարը պատասխանեց, թե շատ հաճախ խնդիր են ունենում հարցազրույցի ֆորմատով խորհրդարանական ընդդիմությունից հյուր հրավիրելու առումով։
«Երեկ Երևանի կենտրոնի ռեստորաններից մեկում Սերժ Սարգսյանը և ես ընդունել ենք արտասահմանցի մեր գործընկերներից մեկին, տարել ենք ընթրիքի: Այդ ռեստորանում նաև եղել է ոչ բարով Ալեն Սիմոնյանը՝ Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ Գերմանիան այն երկիրն է, որի կանցլերը մի քանի ամիս առաջ Նիկոլի կողքին կանգնած խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. «Այսինքն՝ նորից գալիս ենք նույն բանին՝ մեր խնդիրների արմատը ո՛չ Միշելն է, ո՛չ Մակրոնն է, ո՛չ Շոլցն է, ո՛չ Պուտինն է, ո՛չ Բայդենն է, ո՛չ էլ Ալիևն ու Էրդողանն են, մեր խնդիրների արմատը Նիկոլն է»:
Լատվիայի գործող նախագահ Էգիլս Լևիտսը որոշում էր ընդունել երկրորդ ժամկետով չառաջադրել իր թեկնածությունը:
ԵՄ քաղաքական ինստիտուտներ են դղրդում կոռուպցիոն սկանդալներից, տիկին, դուք այստեղ եկել՝ ո՞ւմ ինչ եք ասում, ձեր սիրտը ստամբուլյան կոնվենցիա է ուզում, հա՞, ուրիշ երազանքներ չունե՞ք, դա էլ ասեք՝ կատարենք, ճանապարհենք ձեզ, տիկին դեսպան:
Ըստ նրա, փաստորեն Ալիևը շատ «հմուտ» ձևով լեգիտիմացրեց իր քայլերը, իսկ Պետդեպն էլ ողջունում է։ Ստացվում է, որ Ալիևը ցույց տվեց, որ «ճիշտ աշխատելն ու սկզբունքայնությունը» թույլ են տալիս հասնելու ամեն ինչի։
Քիչ առաջ միջոցառման մասնակցող կապիտուլյանտը կրկին զառանցել է թե մեղավորը նախկիններ են, ու որ նա և իր ուսապարկերի միավորումը չեն կարողացել խուսափել պատերազմից։
ՊԱԺՃ-ԳՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անվար Ռաջան հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Այսօր Հայաստանը ժողովրդավարության ֆորում էր անում, բոլոր արևմտյան դեսպաններն այնտեղ տո մի գովք, տո մի ախպերություն, տո մի քեֆ-ուրախություն, չեք պատկերացնում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արայիկ Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:
Ինչպես տեղեկանում ենք РБК պարբերականից, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Նիկոլ, դու անպատիժ չես մնալու, եթե անգամ շարունակես մեր գրպանը գցել քո բերած արհավիրքը, քո բերած պատերազմը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ 44-օրյա պատերազմը եկել է 2018թ. իշխանազավթման հետևանքով:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց. Զարեհ Սինանյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ. իշխանությունը զավթելուց հետո ժողովրդավարության անվան տակ ծախեց Արցախը, իսկ 2020թ. պատերազմից հետո խաղաղության անվան տակ ծախում է Հայաստանը:
Միջոցառման ավարտին ՀՀ գլխավոր դատախազը վրացի գործընկերոջը պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքային խումբը տեղի կունենա առաջիկայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն, վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Բանն այն է, որ այդ սահմանին լինելու է անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություն, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը:
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է բյուջեի կատարողականի քննարկումը` ՈւՂԻՂ
Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհված կնոջ և 36 տուժածի մասին։
«Կներեք, նույնիսկ այնքան վիրավորական է հարցին պատասխանելը, որովհետև դա լրիվ աբսուրդի ժանրից է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե սփյուռքն ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, այն դեպքում իշխանությունը թույլ չի տալիս, որպեսզի սփյուռքում մարդիկ իրենց դիրքորոշումը հայտնեն։
Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոնղոլիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց, թե 2018 թվականի ապրիլին, մինչ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր և ասել, որ բանակցությունները փակուղում են:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
«РусАрминфо»-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, «իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ»։
Ադրբեջանն Իրանին հարևան միակ պետությունն է, որը մասնակցում է հակաիրանական գործողությունների.իրանագետ
Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ջաֆար Խաշեն «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկման շրջանակներում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերությունների այսօրեական շեշտադրումներին: