Ժողովրդավարության հեքիաթով հանձնեց Արցախը, խաղաղության հեքիաթով հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան. ՈՒՂԻՂ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց, թե 2018 թվականի ապրիլին, մինչ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր և ասել, որ բանակցությունները փակուղում են:
Այս պնդման մեջ կա մի քանի սուտ.
1. Սերժ Սարգսյանը չի գուժել պատերազմ. նա հայտնել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է, սակայն միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի:
2. «Հեղափոխությունը» սկսվել էր նախքան Սերժ Սարգսյանի այս ելույթը:
3. Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, դու, Նիկո՛լ, լինելով ոչնչություն, ինչու՞ շարունակեցիր իշխանազավթումը:
4. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Հանրապետական խմբակցության հետ
հանդիպում ունեցար, Նիկո՛լ, քեզ այդ բոլոր հարցերը՝ Ղարաբաղի, բանակի, մեր անվտանգության հետ կապված տրվել են, դու ինքնահավան ստում էիր, պոռոտախոսում էիր»: