«Այդ սահմանին լինելու է անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություն, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին». Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ տեղի կունենա առաջիկայում։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքային խումբը տեղի կունենա առաջիկայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն, վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Բանն այն է, որ այդ սահմանին լինելու է անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություն, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։

Նա նշել է, որ կողմերն «այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև»։

«Նաև Հայաստանը հնարավորություն է ստանում ապաշրջափակվել ու շարժվել Նախիջևանով, Սյունիքով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ, ինչպես նաև դուրս գալ Իրան»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս