«Հիմար ասեկոսեներ են ականջիս հասնում. Խելոք մնացեք, թե չէ…». Արմեն Աշոտյան

«Երեկ Երևանի կենտրոնի ռեստորաններից մեկում Սերժ Սարգսյանը և ես ընդունել ենք արտասահմանցի մեր գործընկերներից մեկին, տարել ենք ընթրիքի: Այդ ռեստորանում նաև եղել է ոչ բարով Ալեն Սիմոնյանը՝ Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Փառք Աստծո, ռեստորանը հնարավորություններ ունեցել է, որ դրանց չտեսնենք: Սլովենիայի խոսնակի հետ իրենք ուրիշ տեղում են նստած եղել, մենք մեր ՀՀԿ ղեկավարի և արտասահմանցի հյուրի հետ այլ տեղում ենք նստած եղել: Հիմար ասեկոսեներ են ականջիս հասնում, չեմ ուզում կոնկրետ շրջանակների հետ դա ասոցացնել, բայց այդ շրջանակներին հորդորում եմ՝ խելոք մնացեք, թե չէ, եթե այս իշխանությունների հետ համագործակցության մասին խոսակցություններ ծավալվեն, հաստատ որոշ մարդիկ դրանից չեն շահելու»,- ասաց նա՝ ընդծելով, որ ՀՀԿ պարագայում այս իշխանությունների հետ համագործակցությունը պարզապես բացառված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031