Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։
Կիմ Չեն Ընը խոստացել է «հետագայում էլ ամրացնել պետության միջուկային զսպման կարողությունները» թե՛ քանակով, թե՛ որակով։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով լսումները:
Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։
Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին լսարանի հետ աշխատող ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հիքմեթ Հաջիևը, Ջեյհուն Բայրամովը, Էլչին Ամիրբեկովը արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներ են տալիս միջազգային տարբեր լրատվականներին՝ փորձելով ցույց տալ, թե իբրև Ադրբեջանը շատ կառուցողական է և միտված է խաղաղության: Ակնհայտ է, որ սա տարբեր միջազգային լրատվականներում հրապարակվող նյութերի արձագանքն է:
Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը:
Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում դժվար ժամանակներ են ապրում,և դա չի կարելի չընդունել։ Այս մասին, ըստ sputnikԱրմենիայի՝ հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ժամանակ ասաց «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ նաև հայտարարություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ այդ ընտրություններին մասնակցող «այսպես կոչված՝ միջազգային դիտորդները» կարող են պատժամիջոցների ենթարկվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։
Ստեղծվել են պայմաններ, երբ ընտանիքի վաստակած գումարների մի մասը վատնվում է բույքմեյկերներում (խաղադրույք կատարելով), մյուս մասը՝ նորաստեղծ «հասարակաց» տներում, որտեղ հնարավոր է նրանց հրամցնեն և՛ թմրամիջոցներ, և՛ «սեռավարակ»։Իմ համար պարզ է, որ ոստիկանները պարգևավճար են ստանում սրանց իշխանությունը պահելու, Եռաբլուր պանթեոնում զոհվածների ծնողներին «քարշ» տալու կամ իր կամքը արտահայտող՝ ջուր լցնող աղջկան նեղություն տալու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված մեկ անձից գնումների ձեւաչափը, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կիրառելի է:
Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից փորձել է տեղեկանալ, թե 2023թ. օգոստոսի 29-ին կայացած «Անպիտան հրթիռների» գործով Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը Հակակոռուպցիոն դատարանը տրամադրել է արդյոք պաշտպաններին, թե ոչ, որին ի պատասխան Ս.Հովհաննիսյանը հայտնել է.
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Էռատո» ջոկատի հրամանատարի ուկրաինական այցից հետո «գերագույն» վիժվացքը կհրապարակի «փաստեր» Ռուսաստանի մասին, որից հետո, ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ադրբեջան էր ներսից «պայթեցնում», նույն ձև էլ Ռուսատանը «կպայթեցնի»…
Նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում, ցմահ բանտարկություն կամ մահապատիժ՝ կախված հանցագործության տեսակի ծանրությունից, որը ներառում է մարդկանց թրաֆիքինգ, վարձկանություն և թշնամական գործողություններ այլ պետության հանդեպ։
Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։
Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են:
Պակիստանի արժութային պահուստները հուլիսին աճել են մինչև 9,84 միլիարդ դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր ստանալուց հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ղուրանի (մահմեդականների սուրբ գիրք) վրա հարձակումները ատելության և բարբարոսության արարք են:
«Mercer» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաէժան քաղաքների ցանկը։ Այն կազմվել է կենսապահովման ծախսերի ուսումասիրման հիման վրա։
Արցախում կատարվող ողբերգությունը Հայաստանում գիտակցվում է ոչ ամբողջապես կամ գոնե ոչ բոլորի կողմից։ Խոսքը միայն իշխանության մասին չէ, որն ամբողջությամբ Արցախը հանձնել է Ադրբեջանին և հիմա զբաղված է դրա փաթեթավորմամբ։ Խոսքը նաև միայն ընդդիմության մասին չէ, որը թեև փորձեր է անում հանուն Արցախի պայքարի համար, բայց դեռևս շոշափելի հաջողության չի հասնում։ Խոսքն ավելի լայն համատեքստում հասարակության մասին է՝ իր բոլոր շերտերով, իշխանականներով ու ընդդիմադիրներով, չեզոքներով ու անտարբերներով, մտահոգներով ու անդարդներով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ:
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ նույն ԱԳՆ-ից վաղը որևէ մեկը չի կարող արդարանալ և ասել՝ տուն էի պահում. «Իրենցից որևէ մեկը չի՞ ասել՝ այս իրավիճակում ի՞նչ հումանիտար օգնություն եք ուղարկում Ուկրաինա: Ունե՞ք պրոբլեմ Ռուսաստանի հետ, նշանակում է՝ պետք է ուղիղ խոսել, ամեն օր խոսել, նույնը ԱՄՆ-ին և ԵՄ-ին է վերաբերում, բայց 5 տարի է՝ այս իշխանությունը խաբում է բոլորին: Մի բան ասում է՝ ՌԴ-ին, նույնը՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ի վերջո, սրանք էլ հո մեկը մեկից տեղեկացված են: Իրենց համար ի՞նչ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ հայրենիք, ի՞նչ Արցախ, իրենք ապրում են ամենօրյա կյանքով, հասկանալով, որ այն ատելությունը, որը կա սեփական երկրում, սեփական ժողովրդի կողմից՝ իրենց նկատմամբ, պայթելու է»:
2022 թվականին Վրաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի էմիգրանտ է դարձել: Այս տվյալը պարզ է դառնում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) կողմից խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Բեժաշվիլիին տրամադրած տվյալներից:
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ իմաստ ունի պաշտոնական Երևանի կողմից նման որոշումը, որ պետք է այց իրականացվի Ուկրաինա: Հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երկիր ներկայացնողների կողմից, այսինքն Հայաստանի կառավարիչների կողմից կայացվել է որոշում` Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ և այն արդեն ուղարկվել է:
Վաղը տեղի կունենա Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ընտրելու են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների: Հանձնաժողովի չորս անդամի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի և դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի լիազորությունները դադարել են՝ հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված։