Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ներկայացրել է իր առաջին մարտավարական միջուկային սուզանավը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հատուկ արարողության ընթացքում ներկայացրել է նոր ստեղծված մարտավարական միջուկային սուզանավ, որն, ըստ Փհենյանի, կարող է ստորջրյա միջուկային հարձակում գործել։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Կիմ Չեն Ընը խոստացել է «հետագայում էլ ամրացնել պետության միջուկային զսպման կարողությունները» թե՛ քանակով, թե՛ որակով։

Հյուսիսային Կորեան վաղուց էր ցանկանում իր զինանոցը համալրել միջուկային զենք կրելու կարողությամբ սուզանավով և տարիներ շարունակ աշխատում էր դրա ստեղծման ուղղությամբ։

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ սուզանավերը ջրի տակ տեղորոշելը բավական բարդ է, ինչը նշանակում է, որ Փհենյանը կարող է ծովից հարվածել իր թշնամիներին, եթե իր ցամաքային զենքերը ոչնչացվեն նրանց կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս