«Ալեն Սիմոնյանը՝ ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով լսումները:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի արժանապատվությունը խոցվել է Աննա Մկրտչյանի խոսքերից, որն ուղիղ եթերում Ալեն Սիմոնյանի քաղաքական անցյալի, 2018թ. ապրիլին կենդանի մարդկանց տների մոտ «դագաղներ տանելու» օպերացիայի մասին հիշեցումներ էր կատարել: Աննա Մկրտչյանը նաև ասել է՝ «այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», պատերազմ կեղծողը, և այլն: Ալեն Սիմոնյանը՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս, Աննա Մկրտչյանից պահանջում է 500 000 դրամ գումար, ներողություն և հերքում:

Նկատենք, որ հայցվոր կողմը՝ Ալեն Սիմոնյանը հակված չէ անցկացնել հրապարակային դատական նիստ, և ամեն ինչ անում են՝ դատական նիստերն առանց տեսաձայնագրության անցկացնելու համար:

«Փաստ է, որ Ալեն Սիմոնյանի կորած պատվի ու արժանապատվության հարցն էինք քննարկելու: Փորձելու էինք գտնել Ալեն Սիմոնյանի կորած պատիվն ու արժանապատվությունը: Ես էլ հնարավորություն էի տալու, որ հանրությունն էլ մասնակցի դրան: Միգուցե գտնողին դրամական պարգև էլ տար Ալեն Սիմոնյանը»,- նախնական դատական նիստի ժամանակ ասել էր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով նիստն առանց տեսաձայնագրման անցկացնելու՝ հայցվոր կողմի պահանջին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս