Արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական վերջին սրացման պատճառն ավելի գլոբալ իրողությունների հետևանք է, այսինքն՝ տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, որն առանձնակի ազդեցություն է ունենում տարբեր տարածաշրջանների վրա, և այդ համատեքստում պաղեստինցիները` որպես նախորդ աշխարհակարգի ամենաակնառու տուժածներից մեկը, աննախադեպ լայնամասշտաբ գործողությունների միջոցով հիշեցնում են իրենց ութ տասնամյակ շարունակվող հիմնախնդրի մասին։
Եվրամիությունը կվերանայի Պաղեստինին հատկացվող աջակցության ամբողջ փաթեթը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և այդ ծրագրերից օգտվելու՝ իրենց համար մշակված շահավետ պայմանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Մանթաշյանց» գործարարների միության Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անդամները։
Տարածաշրջանային ցանկացած հակամարտություն՝ լինի դա Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, թե Իսրայելում, անվտանգային նոր ռիսկերի առաջ է կանգնեցնում ռեգիոնի բոլոր պետություններին: Այսպիսի պայթյունավտանգ և ծավալվող հակամարտությունների ընթացքում հատկապես մեծ պետությունների կողմից ձևավորվում են նոր առանցքներ ընդդեմ այս կամ այն խաղացողի, իսկ փոքր պետություններն ունեն հնարավորություններից օգտվելու շանսեր, բայց նաև նոր մարտահրավերների առաջ կարող են կանգնել։
Նա ընդգծել է, որ նախօրեին Պաղեստինը խնդրել էր Արաբական լիգայի խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված խորհրդակցությունների համար։
Իսրայելի պատասխանը Գազայի հատվածից պաղեստինցի զինյալների աննախադեպ հարձակմանը «կփոխի Մերձավոր Արևելքը», երկուշաբթի հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է Reuters-ը:
Համբուրգի միջազգային օդանավակայանը որոշ ժամանակով ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի տեղադրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հաղորդում է գերմանական NDR պարբերականը։
Ուշագրավ էր, որ կարծես թե միտումնավոր Արմեն Աշոտյանի գործի քննության համար ընտրվել էր դատական նիստերի բավականին փոքր դահլիճ. Համակիրների զգալի մասը չէր կարող հետևել նիստին դատական նիստերի դահլիճից: Դատական նիստերի դահլիճ չկարողացան մտնել լրագրողներ, ինչպես նաև Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն ներկայացնող անձինք, մասնավորապես՝ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ Այս մասին հայտնել Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հիմա ես չեմ ասում՝ Մայր Հայաստան, ինչն ասում էի նախկինում, որովհետև այդ մեկ օրվա պատերազմը ես համեմատում եմ մի իրավիճակի հետ, երբ երեխան ջրում խեղդվում է, մայրը ջրից չի հանում, որպեսզի շրջազգեստը ջուր չլինի։ Հայաստանի իշխանությունն իրեն այդպես է պահել՝ նրանք այդ ջուրը չեն մտել, որպեսզի չթրջվեն, ինչի պատճառով Արցախը խեղդվել է։ Եթե իրենց այդ քայլը պատճառաբանում են նրանով, որ զոհաբերում են Արցախը, որպեսզի փրկեն ՀՀ սուվերենությունը, ապա ասեմ, որ Հայաստանը դադարել է գոյություն ունենալ 2018 թվականից»,- նշեց նա։
Ինձ համար անհասկանալի էր դատավորի շտապողականությունը. դատավորն է ակտ ստորագրում. Ռուբեն Մելիքյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական առաջին նիստի ավարտից հետո՝ հեռանալիս, Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու եկած յուրաքանչյուրին:
Նիստը գնահատում եմ վատ. նորմալ երկրում այս դատավորին պաշտոնից կազատեին. Տիգրան Աթանեսյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրատապ ընթացակարգով կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը:
Նշվում է, որ Էստոնիայի իշխանությունները ընդլայնել են ցուցակը, որում նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ-ն։
Շվեդ փորձագետները նշել են, որ թեև վերջին հարյուր տարվա ընթացքում աշխատաշուկայում կանանց թիվը եռապատկվել է, այնուամենայնիվ, գենդերային զգալի տարբերությունները պահպանվում են:
Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ավելի վաղ Լիբանանից մի հրթիռ է արձակվել նույն հատվածի ուղղությամբ։ Այն ընկել է բաց տարածքում։ Մեկ այլ հրթիռ, ըստ հաղորդագրության, ընկել է Վերջին Գալիլեա նահանգում։
Ադրբեջանի «դատարանը» այսօր մերժել է ադրբեջանական իշխանությունների կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունն ու թողել նրան կալանքի տակ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը երկրի անվտանգության ապահովման կարևոր գործոններից մեկն է:
Անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց, լրագրողներից ոմանց թույլ չտվեցին մտնել դահլիճ. տեղ չկա
Ալբերտո Ֆերնանդեսն իր հերթին կարևորել է հակամարտությունը տեսանելի դարձնելու կարևորությունը:
Գլխավոր դատախազությունն ազնիվ է. այս գործը կարվել է սեփական իշխանության պահպանության համար. Աշոտյան
2024 թվականին Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունները կմնան առողջապահությունը, սոցիալական ծախսերը և կրթությունը։ Հաջորդ տարի Առողջապահության նախարարության ֆինանսավորումը կկազմի 7,735 միլիարդ լարի (2,8 միլիարդ դոլար), ինչը 877 միլիոն լարիով (328 միլիոն դոլար) ավելի է ընթացիկ ցուցանիշներից։ Վրաստանի կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականին կկազմի 2,340 միլիարդ լարի (876 միլիոն դոլար)
Հակամարտության երկու կողմերում վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը։
Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 7-ին երթով շարժվել է դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանությունը: Երթն ադրբեջանական վարչակարգի դիվանագիտական ներկայացուցչություն է շարժվել «Ադրբեջանի էթնիկ զտումների պատճառով տեղահանված 120.000 հայեր» գրությամբ պաստառի ներքո:
Բնակության հասցես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է
2022 թվականի ցուցանիշների համեմատությամբ կավելացնեն 8,3 %-ով։
Եթե Հայաստանը զիջումների գնա, դրանից Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվելու, և մեր հարևանը երբեք կանգ չի առնելու, հետևաբար ուժին հնարավոր է դիմակայել միայն հակադարձ ուժի ցուցադրմամբ։ Մենք պետք է արագ վերականգնենք մեր զինված ուժերը, որպեսզի ապագայում կարողանանք արդյունավետորեն պաշտպանել մեր սուվերեն տարածքները»,- ասաց բանախոսը։