
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բախումների ընթացքում երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը

Վերջին օրերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հակամարտության երկու կողմերում վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հոկտեմբերի 7-ից սկսած՝ զորակոչել է 300 000 պահեստազորայինների։ Նրանցից 100 000-ը գտնվում է Գազայի ցանկապատի մոտ։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։