Զաքիր Հասանովը հրահանգել է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը և ՌԷՊ պայքարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը երկրի անվտանգության ապահովման կարևոր գործոններից մեկն է:

Այնուհետև վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոնկրետ խնդիրներ է առաջադրել զինված ուժերին:

«Խնդիրներ են դրվել հակաօդային պաշտպանության, հետախուզության, հակահետախուզության, ՌԷՊ պայքարի ուժեղացման ուղղությամբ»,- նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Brussels Signal-ին տված հարցազրույցում Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը նշել էր, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, եթե հավաքական Արևմուտքի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն, այսինքն, այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ: Նույն ժամանակահատվածում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «ադրբեջանական» 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» կարևորությունը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս