Բաքվի «դատարանը» մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի բողոքը ու թողել նրան կալանքի տակ
Ադրբեջանի «դատարանը» այսօր մերժել է ադրբեջանական իշխանությունների կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունն ու թողել նրան կալանքի տակ։
Ինչպես հայտնում է minval.az-ը, այս պահին Ադրբեջանի կողմից առևանգված են ու Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվում են Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք։