ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին դեկտեմբերի 5-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա):
Հայաստանի երեք կառույց լռել է այդ խնդրի մասին, որն արձանագրել է տալիս, որ հայաստանյան կառույցներն այս հարցում էլ չեն տարբերվում Բաքվի կառույցներից։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ ցավալի է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը, դրանք բնական են, քանի որ, չնայած մեծ ու փոքր ռեգիոնալ ցնցումներին՝ այս հակամարտության շուրջ, կողմերը չեն կարողանում բանակցել և լուծել բոլոր հարցերը։
Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է «1lurer.am»-ը։
ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓԱԿՈՒՂՈՒՑ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ. ՈՒՂԻՂ
Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
«Շատ կարևոր է, որպեսզի լինի ազգային պետություն, որպեսզի 10 մլն հայությունն ունենա իր հենման կետը։ Կդժվարանամ ասել, թե դա ինչպես պետք է լինի, որովհետև քաղաքագետ չեմ, ես այդտեղ մի փոքր պատասխանատվություն եմ վերցրել՝ տարածել ազգային մշակույթը, հատկապես տոնածիսական մշակույթը։
«Միգուցե հնարավոր էր 5 շրջանները հանձնելով՝ մինչև 2012 թվականն Արցախի հարցին լուծում տալ: Ասեմ ավելին, իմ սեփական ու սուբյեկտիվ կարծիքով, այս ամենը տեսնելով, հասկանում եմ, որ թուրքն իր աֆերիստությունն է անելու, թուղթը չի ստորագրելու, քիչ-քիչ առաջ է գալու»,- համոզմունք հայտնեց Ալավերդու բնակիչը:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում ոչ մի տեղ անվտանգ չէ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15500-ը:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։
«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:
«Ադրբեջանն օկուպացրել է Սև լճի տարածքը, գրավել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում և այլ տարածքներում։ Եթե ընդունենք, որ Ադրբեջանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում և սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացված տարածքն Ադրբեջանինն է։ Քանի դեռ Ադրբեջանի ղեկավար Ալիևը չի հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թվականից հետո, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալ»,- ասաց Ռուբեն Գալչյանը։
Նրա խոսքով ՝ Եվրահանձնաժողովը նաև լրացուցիչ 30 մլն եվրո կհատկացնի ԵՄ անդամ երկրների խոցելի շրջաններում անվտանգության ամրապնդման համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելեագետ Վիտալի Նաումկինն անդրադարձել է իսրայելական բանակի հարձակումներին Գազայի վրա և այդ հարցում Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր:
Դատական համակարգը կհամեմատեի մահացած մարդու հետ. Հայկ Դերզյան
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել:
Որպեսզի Հայաստանը համահունչ շարժվի ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններին, պետք է կարողանա ճկուն և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Կարողանո՞ւմ է արդյոք իրականացնել, կարծում եմ, դրա պատասխանն արտահայտվում է Արցախի վերջնական կորստով, ՀՀ սուվեներեն տարածքում ադրբեջանական կողմի գտնվելով:
Մամիկոն Ասլանյանի օրինակը ամենախայտառակն է. սրանք կանգ չեն առնի ոչնչի առաջ. Գեղամ Մանուկյան
Սա ուղիղ սպառնալիք է բոլոր հաջորդ ընտրությունների մասնակից ընդդիմադիրներին. Նատալյա Սաղիյան
Մամիկոն Ասլանյանը կատարել է մի աններելի հանցանք, հաղթել է ՔՊ-ին. Հայկ Մամիջանյան
Ինձ ընտրություններին մասնակցելու համար են դատում, էլի եմ հաղթելու. Մամիկոն Ասլանյան
Շատերին թվում է, որ հիմա այս խոսքերը չափազանցություն են և կարելի ոչինչ չանել, բայց աղետի պարագայում այդ «ոչինչ չանելը» բերելու է նրան, որ մի օրում «հանկարծ» աղետը նորից տեսանելի է լինելու, բայց դրա հետ այլևս ոչինչ անել հնարավոր չլինի։ Մինչդեռ հիմա է ժամանակը։
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգին պատուհասած «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ NDTV պարբերականը հաղորդում է, որ զոհերը հիմնականում նահանգի մայրաքաղաք Չեննայից են:
Politico-ն հրապարակել է Եվրոպայի ամենախարիզմատիկ և գրավիչ քաղաքական գործիչների վարկանիշը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տալով նվազագույն 0 միավոր՝ 10 բալանոց սանդղակից։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը CNN-ի հետ հարցազրույցում հաստատել է իսրայելական կողմի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, որ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր սպանված զինյալի դիմաց զոհվել է 2 պաղեստինցի խաղաղ բնակիչ։
Մոսկվան և Թեհրանը հռչակագիր են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու և դրանց բացասական հետևանքները մեղմելու մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Հնդկաստանն առևտրի հաղորդակցությունների, առևտրային միջանցքների, էներգետիկ անվտանգության և աշխարհաքաղաքական առումներով շահեր ունի Հարավային Կովկասում և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է նրա տեսլականի հետ։