
««Լեթարգիական քունը» կործանեց Արցախի Հանրապետությունը և արցախահայությանը, շարունակվելու դեպքում կործանելու է ամբողջ հայությանը». Արշավիր Ղարամյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Լեթարգիական քունը» կործանեց Արցախի Հանրապետությունը և արցախահայությանը…
Շարունավելու դեպքում կործանելու է Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ հայությանը…
ժամանակը չէ՞ արդյոք, որ զարթնենք ու սթափվենք:
Քնի նման հիվանդագին վիճակ, որը բնութագրվում է՝ անշարժությամբ, արտաքին գրգիռների նկատմամբ ռեակցիաների բացակայությամբ և կյանքի արտաքին բոլոր հատկանիշների ինտենսիվության կտրուկ նվազմամբ։
Զարգանում է հանկարծակի, կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի պատահել է՝ այն տևել է 20 տարի»։