Բաժիններ՝

Իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում ոչ մի տեղ անվտանգ չէ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15500-ը:

Իսրայելի բանակը ուժեր է տեղակայում Խան Յունիս ճամբարի շուրջ՝ ցամաքային գործողության երկրորդ փուլում։ Շարունակվող ցամաքային գործողությունների ընթացքում իսրայելական բանակը կորցրել է 3 զինվոր, իսկ ՀԱՄԱՍ-ի 1 հրամանատար սպանվել է։

Չնայած իսրայելական բանակը գործողություն է սկսել Գազայի հարավում, սակայն չի հաջողվել ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը հյուսիսում։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ գործողությունները հյուսիսում դեռ շարունակվում են։

Իսրայելը պոմպեր է տեղադրել, որոնցով ցանկանում է Գազայի հատվածի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելային համակարգը ողողել ծովի ջրով, սակայն դեռ չի որոշել դա անել, գրում է Wall Street Journal-ը։

BBC-ի տվյալներով` հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում տուժել է ավելի քան 98.000 շինություն։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարվածել է իսրայելական բազայի վրա, որտեղ պահվում էին միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ, հայտնում է The New York Times պարբերականը։

Թուրք վերլուծաբան Էնգին Օզերը հայտարարել է, որ Անկարան քայլեր կձեռնարկի իսրայելական հետախուզության դեմ՝ կապված Թել Ավիվի հայտարարությունների հետ՝ Թուրքիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների նկատմամբ հալածանքների մասին։ Փորձագետի խոսքով՝ Անկարան նման հարցերում գործում է «միջազգային իրավունքին համապատասխան»։

Հայկական ալիք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս