«Ռուսաստանը և Թուրքիան կարող են լուծում տալ պաղեստինյան հարցին». ռուս արևելագետ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելեագետ Վիտալի Նաումկինն անդրադարձել է իսրայելական բանակի հարձակումներին Գազայի վրա և այդ հարցում Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են կարևոր դեր խաղալ։ Ըստ նրա՝ իսրայելական «օկուպացոն բանակը բարբարոսական հարձակումներ»է իրակացարել Գազայի վրա։

«Իսրայելական բանակի գործողությունները հանցագործություն եմ համարում, քանի որ մարդկանց մահը և ենթակառուցվածքների ոչնչացումը անընդունելի է։ Սա անհամաչափ, ոչ արդար և բարբարոսկան պատասխան է ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, որը կողմ է Պաղեստինի հողերը օկուպացիայից ազատագրելուն։ Այդ բարբարոսկան հարձակումներն անհապաղ պետք է դադարեցվեն»

Նաումկինը նշել է, որ ՌԴ նախագահ Վլդադիմիր Պուտինը բազմից հանդես է եկել հրադադարի կոչերով ու նշել, որ այս ուղղությամբ ՌԴ-ում մոտեցում է ցուցաբերվում և՛ հանրային, և՛ պետական մակարդակով։

Շեշտելով, որ կա հավանականություն, որ Իսրայելը կհարձակվի Գազայի հարավի վրա՝ արևելագետը հայտնել է, որ դա կարող է հանգեցնել մեծ աղետի և միջազգային հանրությունը պետք է դրան դեմ դուրս գա և նշել է, որ դա կարող են կանխել Կատարի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իրանի նման արաբական և իսլամական երկրները։

Անդրադառնալով պաղեստինյան հարցում ռուս-թուրքական մոտեցումների նմանությանը՝ Նաումկինը նշել է․ «Երկու երկրները ջանք են գործադրում համապարփակ լուծման համար։ Երկու երկրների մոտեցումը կարող է լուծում տալ պաղեստինյան հարցին։ Այս մոտեցումը ցույց է տալիս Արևմուտքին և Իսրայելին, որ հնարավոր չէ ՀԱՄԱՍ-ը ամբողջովին վերացնել։ Ռուսաստանը և Թուրքիան կարող են կարևոր դեր խաղալ արևմտյան երկրներին համոզելու համար, որ անհրաժեշտ են բանակցություններ»։

Ռուս արևելագետի խոսքերով՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները զարգացել են ամենաբարձր մակարդակով և «փայլուն» են։ Հարաբերությունների ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ մի կողմը մյուսին իր տեսակետը չի պարտադրում։ Սա ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային ուժն է։ Երկկողմ հարաբերությունները հիմնված են միմյանց անկախության, ինքնիշխանության և դիրքորոշման նկատմամբ ունեցած հարգանքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս