Այնպես, ինչպես Ալիևը․ Միրզոյանը, Աննա Վարդապետյանն ու Անահիտ Մանասյանը չեն պատասխանել BBC-ի՝ Բավքում պահվող հայերի մասին հարցին
Հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը որոշել է անդրադառնալ Ադրբեջանում պահվող հայերին։ Լրատվամիջոցը տեղեկատվություն ստանալու համար դիմել է ՀՀ պետական մարմիններին, պատկերացում կազմելու և բազմամիլիոնանոց լսարանին տեղեկացնելու համար, թե քանի հայ է պահվում Բաքվում։ Այս մասին հայտնում է Hayastan.news-ը։
Ի դեպ, հարցումն արվել է այդ թեմային ծավալուն անդրադարձի շրջանակում։ Հայկական կողմի արձագանքը բացառիկ «հայանպաստ է»։
Հայաստանի երեք կառույց լռել է այդ խնդրի մասին, որն արձանագրել է տալիս, որ հայաստանյան կառույցներն այս հարցում էլ չեն տարբերվում Բաքվի կառույցներից։
«BBC-ի այն հարցին, թե քանի՞ հայ է պահվում Ադրբեջանում, ոչ երկրի Գլխավոր դատախազությունը, ոչ էլ Արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել, Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես չի արձագանքել մեր հարցերին»,-գրում է BBC-ին։