Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և խաղաղության համաձայնագիր կնքելու կոչ արել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ դա անվանելով երկու երկրների հարաբերություններում մեծ առաջընթաց։

Միշելը նաև ողջունել է պահվող անձանց ազատ արձակումը և երկու երկրներին կոչ արել շուտափույթ կերպով խաղաղության համաձայնագիր կնքել։

«Ողջունում ենք հատկապես պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը: Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ-ի գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է։ Ես այժմ խրախուսում եմ ղեկավարներին հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը», – գրել է Միշելը X սոցիալական հարթակում։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Տեսանյութեր

Լրահոս