
Չինաստանում սկսել են շահագործել աշխարհում ամենամեծ ստորգետնյա լաբորատորիան, որը գտնվում է 2400 մ խորության վրա

Չինաստանը սկսել է շահագործել ֆիզիկայի լաբորատորիա, որը գտնվում է գետնի տակ՝ 2400 մետր խորության վրա։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Լաբորատորիան գտնվում է երկրի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում։ Ըստ հրապարակման՝ սա աշխարհի ամենամեծ և ամենախոր ստորգետնյա լաբորատորիան է։ Այն ունի 330 000 խորանարդ մետր տարածք։
DURF Լաբորատորիան սկսել են կառուցել 2020 թ․ դեկտեմբերին։
«Իր տեղադրության շնորհիվ լաբորատորիան տիեզերական ճառագայթների շատ փոքր ազդեցության է ենթարկվում․․․ Լաբորատորիան ունի առավելություններ, այդ թվում՝ տիեզերական ճառագայթների չափազանց ցածր հոսքը, շրջակա միջավայրի չափազանց ցածր ճառագայթումը, ռադոնի չափազանց ցածր կոնցենտրացիան և ծայրահեղ մաքուր տարածք, ինչը կխթանի մութ նյութի հայտնաբերումը», – ասել է Ցինխուայի համալսարանի պրոֆեսոր Յուե Քիանը:
Գիտնականները ենթադրում են, որ տեսանելի նյութը կազմում է տիեզերքի միայն մոտ 5 %-ը, մինչդեռ տիեզերքի մոտ 95 %-ը կազմված է մութ նյութից և մութ էներգիայից։
Չինաստանի համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների 10 խմբեր տեղակայվել են լաբորատորիայում՝ գիտական փորձեր կատարելու։