Ազգությամբ հրեա լրագրող, հասարակական գործիչ, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ Եվրոպական դատարանը դեռևս 2.5 տարի առաջ է Ադրբեջանին պարտավորեցրել իրեն վճարել 30 000 եվրո՝ ապօրինի ձերբակալության, Բաքվի բանտում խոշտանգումների, հակասեմիտիզմի ու սպանության փորձի համար:
Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և շնորհավորել Հայաստանին՝ ամռանը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին ակտիվ մասնակցության և նվաճած մեդալների առիթով:
Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:
Նշվում է, որ նրանցից 1 770-ը երեխաներ են։
Շատ կարևոր է և՛ Սամվել Շահրամանյանի, և՛ Ջալալ Հարությունյանի ներկայությունը Քննիչ հանձնաժողովում. Անդրանիկ Քոչարյան
Այսօր լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ճեպազրույցում արձանագրեցին ՔՊ-ական որոշ պատգամավորների դժգոհությունն իր անձի շուրջ: Մասնավորապես, ավելի վաղ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ահազանգել էր առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին՝ հայտնելով, որ բուժհաստատություններում քաղաքացիներից անօրինական գումարներ են պահանջում ու կտրոններ չեն տրամադրում:
«Երբ որ ՀԱՊԿ-ի գործընկերներն ասում են՝ «մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք»… իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, իրենք որտե՞ղ էին կանգնելու, որտե՞ղ էին այդ գործողություններն անելու, եթե իրենք միաժամանակ ասում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել։ Ո՞նց չի խախտվել։ Ջերմուկի մոտ չի՞ խախտվել, մնացած տեղերում չի՞ խախտվել։ Այսինքն, եթե այդ սահմանն ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը և ի՞նչն էր դիտարկելու։ Այնպես որ, այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար ուղղակի անընդունելի է»,- ասաց Սիմոնյանը։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխվի՝ չնայած շարունակվող մարտական գործողություններին:
ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ծրագրում հեռանալ Հայաստանից: Այս հայտարարությունն արեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել էր Sputnik Արմենիայի հարթակի միացմամբ։
Ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի մեղքով վտանգում են խզվել ամեն պահի, դա Մոսկվայի ընտրությունը չէ։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որն արվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 90-ամյակի առիթով։
Լրագրող Անի Գևորգյանի հայցի քննությունը հետաձգվեց. պատասխանող կողմը չէր ներկայացել
Փրկարարները տարհանել են 63 մարդու, որոնցից 51-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Հրդեհի պատճառը պարզում է:
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, որ երեկ մամուլում տարածված տեղեկությունը, թե իր կինն Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի ապօրինի հանք է շահագործում, իրականության ու փաստերի «խեղաթյուրում» է, և այդպիսի պնդումների հիմքեր չկան:
Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի արձագանքը:
Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը:
Ալեն Սիմոնյանն Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չի տեսնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով հարցին` Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։
Փաշինյանի ասուլիսից հետո Անի Գևորգյանին վիրավորելու գործով առաջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ թեև քիչ, բայց հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։
Երեւանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։ Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաեւ իր թիմակիցները, որ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլեւ հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
«Հայաստան» հիմնադրամի ղեկավարությունն ակտիվ շրջագայությունների մեջ է։ Բայց մեկնել են այնտեղ, ուր, ենթադրվում է, նրանց ամենաքիչն են ուզում տեսնել՝ ԱՄՆ։
Հաջորդը Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրության հարցն է, թե ապագայում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են ուզում ունենալ, արդյո՞ք ուզում են ապագան կառուցել Ռուսաստանի եւ Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ։ Կարծում եմ, որ դա անկայուն է եւ անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համար։
Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը երկարաձգվել է 1 տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 17-ից:
2 ամիս առաջ Հնդկաստանի MIL-ը ՀՀ էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։