Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի
Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ տրամաչափի նռնակներ կմատակարարի։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է IADN-ը։ Հրապարակման համաձայն` 150 հազար միավոր նռնակ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։
Պարբերականը նշում է, որ 2 ամիս առաջ էլ Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։
Ավելի վաղ, այսս տարվա օգոստոսին, Indian Defence Research Wing–ը հայտնել էր, որ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի վեց հաուբից։ Այդ մասին տեղեկացրել էր տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին։
Դա առաջին խմբաքանակն էր, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։ Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։
Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է IADN-ը։ Հրապարակման համաձայն` 150 հազար միավոր նռնակ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։
Պարբերականը նշում է, որ 2 ամիս առաջ էլ Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։
Ավելի վաղ, այսս տարվա օգոստոսին, Indian Defence Research Wing–ը հայտնել էր, որ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի վեց հաուբից։ Այդ մասին տեղեկացրել էր տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին։
Դա առաջին խմբաքանակն էր, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։ Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։
Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։