Չինաստանում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է 19-ի
Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է 19-ի, Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հրդեհը Լյույլյան քաղաքի ածուխի ձեռնարկությունում բռնկել է տեղական ժամանակով ժամը 06:50-ին (Երևանի ժամանակով 02:50-ին):
Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի և 51 վիրավորի մասին։ Փրկարարները տարհանել են 63 մարդու, որոնցից 51-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Հրդեհի պատճառը պարզում է: