Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ թեև քիչ, բայց հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։

«Քիչ է այդ հավանականությունը, բայց կա։ Ցանկության դեպքում կարող է մինչև այս տարվա վերջ ստորագրվել»,- ասել է նա։

Ճշտող հարցին, թե ում հովհանու ներքո դա կարվի, նա պատասխանել է՝  նման հարց չի քննարկվել, սակայն միջազգային ինչ հարթակում էլ այդ պայմանագիրը ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։

«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ, անկախ նրանից, թե որ մեկը կլինի, ու ներդնելու է այնտեղ իր շահերը»,- ասել է Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս