Բաժիններ՝

Պատերազմող Իսրայելում առաջարկել են հեռացնել վարչապետին

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխվի՝ չնայած շարունակվող մարտական գործողություններին: Նրա խոսքով, ինչպես մեջբերում է «Details»-ը, Իսրայելը կորցրել է հավատը վարչապետի նկատմամբ, և այսպես չի կարելի պատերազմ վարել։ 

«Մեզ փոփոխություն է պետք. Նեթանյահուն չի կարող մնալ վարչապետ. Մենք չենք կարող մեզ թույլ տալ երկար պատերազմ վարել վարչապետի գլխավորությամբ, որին հասարակությունը չի վստահում»,- ասել է Լապիդը:
Հրատարակությունը նշում է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Յաիր Լապիդը ձեռնպահ է մնացել Նեթանյահուին փոխարինելու կոչերից՝ ասելով, որ չնայած իշխանության առկա ճգնաժամին, Գազայի պատերազմի ժամանակ վարչապետ փոխելու ժամանակը չէ։

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը «ափսոսանք և խայտառակություն» է անվանել, որ Լապիդը «ներգրավվում է պատերազմական քաղաքականությամբ՝ առաջարկելով տապալել ռազմարշավը ղեկավարող վարչապետին և փոխարինել նրան մի կառավարությունով, որը կստեղծի Պաղեստին պետություն և թույլ կտա Պաղեստինի ինքնավարությանը վերահսկել Գազայի հատվածը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930