Իսկ մեզանում, ցավոք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռևս հեռավոր 1773թ. հրապարակվել էր հեռավոր Հնդկաստանում:
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ հանդիպումների ու աշխատանքների բոյկոտը կարող է խնդիրներ ստեղծել կառույցի համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ Կանադան Հայաստանի բարեկամ երկիր է և տարածաշրջանում միակ դեսպանությունն այստեղ է բացել:
Նոյեմբերի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը զրուցել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ:
Պատմական փաստերի նկատմամբ ընտրանքային մոտեցումը, անցյալի վերախմբագրումն ու դրան համապատասխան ապագայի միակողմանի տեսլականների ձևավորումը ադրբեջանական քաղաքական երեսպաշտության փայլուն օրինակներից են։
Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Քաթարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն հանդիսանում են Գազայում մարդասիրական հրադադարի երաշխավորներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետները:
Երկրաշարժի օջախը գտնվել է 6.99 կմ խորության վրա։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին պաշտոնական գրություն է փոխանցվել, որպեսզի նա ներկայանա 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
ԱԱԾ-ն պետական գաղտնիքի որոշակի հասանելիություն է տալիս.ոչ բոլոր դատավորներն ունեն. Սիրանուշ Սահակյան
Ցավոք, դատարանը որոշեց Մուրադ Փափազյանի գործով նիստը անցկացնել դռնփակ. Արծվիկ Մինասյան
Տեսնում եմ՝ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների. անվստահություն պետք է հայտնել. Արամ Սարգսյան
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, որին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը:
ՔՊ-ն ուրիշ բան է ժողովրդին խոստացել, ուրիշ բան է անում. սա խարդախություն է. Էդգար Ղազարյան
Արցախցին չի կարող իր պատիժը կրել Հայաստանում, եթե չկա դրա միջազգային իրավական գործիքակազմը. Օրբելյան
168.am-ը նախկին վարչապետից նաև հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական օրվա իշխանությունների այն հայտարարությունները, երբ նշում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանի բացումը երկրի համար ապահովելու է տնտեսական աճ, ինչին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նախ ասաց, որ եթե խոսում են խաղաղության խաչմերուկի մասին, ապա այդտեղ պետք է խաչմերուկ լինի, ինչը չկա, հիշատակվում է 5 ճանապարհի մասին՝ Ադրբեջանից Նախիջևան, իսկ թե ի՞նչ է ստանալու Հայաստանը՝ հիշատակված չէ։
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված աջակցությունը ինչպես ԼՂ բնակչության հետ կապված հիմնահարցերի, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:
Հայը չի՛ կարող փախստական լինել Հայաստանում. Արցախի պետականությունը կասկածի տակ չպե՛տք է դրվի. Աշոտ Ղուլյան
Արցախահայության վիրտուալ ցանց է պետք ստեղծել՝ չմոռանալով ազգային ազատագրական պայքարը. Արա Պուլուզյան
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է նախօրոք «հարթակ պատրաստել» հնարավոր ռազմական գործողությունների համար՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում։
Կանանց նկատմամբ բռնության հարցը դարձել է իտալական օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը՝ 22-ամյա ուսանողուհի Ջուլիա Չեկետտիի աղմկահարույց սպանությունից հետո։ Հանցագործության մեջ մեղադրվում է նրա նախկին ընկերը։ Երիտասարդի որոնողական աշխատանքները տևել են մեկ շաբաթ։ Երկրի հյուսիսում՝ լճի մոտ, հայտնաբերվել է աղջկա դին՝ դանակահարված վերքերով։ Տղամարդուն՝ Ֆիլիպո Տուրետիին, ձերբակալել է գերմանական ոստիկանությունը Լայպցիգի շրջանում։ Սպասվում է, որ շաբաթ օրը նրան կարտահանձնեն Իտալիա։
«Հայաստանում ստեղծվել է մի իշխանական համակարգ, որն աբսոլյուտ է, այսինքն՝ այն ունի բացարձակ իշխանություն. Սաուդյան Արաբիայի թագավորը երևի չունի այն իշխանությունը, ինչ այս անձը, ու այս պայմաններում, իհարկե, գաղտնի բանակցություններ են ընթանում,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ այս իշխանությունների օրոք ամեն ինչի մասին հանրությունը տեղեկացվել է միայն վերջին պահին,- Նախկինում, երբ, օրինակ, գնում էին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների, ժամանակ առ ժամանակ փորձագիտական հանրությանը ներկայացնում էին փաստաթղթեր, և մենք գիտեինք՝ ինչի մասին է խոսքը: Այժմ, երբ իրենք են եկել իշխանության, մենք ամեն ինչի մասին իմացել ենք վերջին պահին՝ երբ Արցախն է հանձնվում, երբ մեր դեմ հարձակվում են, երբ էթնիկ զտումներ ու Ցեղասպանություն է տեղի ունենում»:
Իշխանությունը պետք է համարձակություն ունենա.Դադարեցնի թշնամու վախից զիջողական լինելը. Հակոբ Հակոբյան
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։
Զեկույցում անվանական ներկայացված են բոլոր գերիները՝ այդ թվում ԼՂ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, նաև գերեվարված քաղաքացիական անձինք, զինվորականներ:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
«Ինչպես ուզում են՝ թող նախկին իշխանություններին քննադատեն, բայց նախկին իշխանությունների օրոք Հայաստանը լավ էր ապրում և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Հիմա մենք զգալիորեն երկուսից էլ վատ ենք ապրում»,- շեշտեց նա։
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը ևս արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը քննարկվել է. Շաքե Իսայան