«Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն հակադատարան կալանքի են տարել՝ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լսեցի, որ Բրյուսըվի նախկին պրոռեկտոր ու նախկին դեկան Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն հակադատարան կալանքի են տարել՝ 4-5 տարի առաջ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար։ Ականջներիս չհավատացի։ Վեր կացա ու գնացի նշված դատարան՝ հասկանալու, թե էս ինչ հաշիվ ա։

Պարզվեց՝ իրոք, Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն հակադատարան կալանքի են տարել՝ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար։ Հոդված 411, 1-ին մաս։

Ի՞նչ ասեմ։ Ասելու բան կա՞, որ ասեմ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930