
Արմեն Գրիգորյանը կրկին մեկնում է ԱՄՆ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը ԱՄՆ էր մեկնել նաև հուլիսին։