Բաժիններ՝

Կատարը շարունակում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը վերսկսելու շուրջ բանակցությունները՝ չնայած մարտերի վերսկսմանը

Կատարը շարունակում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարը շարունակելու միջնորդական ջանքերը՝ չնայած Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։

Ըստ հրապարակման՝ աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը, հնարավոր է, նորից հրադադար հաստատի, եթե ՀԱՄԱՍ-ը պարտավորվի ավելի շատ պատանդների ազատ արձակել։

«Մենք հասել ենք գծի վերջին», – ասել է The Washington Post-ի աղբյուրներից մեկը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել բոլոր կամ գրեթե բոլոր այն պատանդներին, որոնց նախատեսում էր այս պահի դրությամբ ազատ արձակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարը խախտելու և Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ։

Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031