Դուբայում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մեկնարկել է ՄԱ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP 28):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի բացման արարողությանն, ի թիվս այլ երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ավելի ուշ համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ նախագահի ելույթը։

Հայաստանի նախագահը նաև շրջայցեր կկատարի մի շարք երկրների ցուցահանդեսային տաղավարներում։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1․5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի։

Տեսանյութեր

Լրահոս