Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը կոչ է արել ազատ արձակել պատանդներին, այդ թվում՝ վեց միանձնուհիներին, որոնց առևանգել էին ուրբաթ օրը Հայիթիում, և ասել, որ աղոթում է այդ երկրում սոցիալական ներդաշնակության համար։
Իսրայելը մերժում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պահանջները՝ դադարեցնել ռազմական գործողությունները պատանդներին վերադարձնելու դիմաց, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իսրայելցի պատանդների ազատ արձակման պայմանները:
Չինաստանը 2023 թվականին Ռուսաստանից նավթի ներկրման ծավալն ավելացրել է 24 տոկոսով՝ հասցնելով 107 մլն տոննայի: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությանը:
ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, Քյարամյանին հորդորում եմ ԲԴԽ նախագահի գրառման հիման վրա հարուցել քրեական վարույթ. Գևորգ Պետրոսյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով, որում նա նշել է նաև, որ «Ֆրանսիայի կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»:
Օկուպացված Ակնայում (Աղդամ) ականի վրա տղամարդ է պայթել։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ արևմտյան գործընկերների կողմից տրամադրված ռազմական և ֆինանսական օգնությունը վճռորոշ է եղել Ուկրաինայի համար պատերազմը դիմակայելու համար, բայց դա բավարար չի եղել հաղթանակի համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ եւ նախագահությամբ գումարված «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի երկօրյա նիստերը ավարտվեցին։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:
Համատարած նեգատիվի ֆոնին` օրը գոնե մի լավ բան հիշենք:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Ակտիվիստ Նատալի Շաղիյանը ֆեյսբուքյան իկր էջում գրել է․ «Այսօր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է հավաքական Պողոսին լավ լուր հայտնել:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարեն Անդրեասյան Երբ ասում ես, որ Հայաստանում բիզնեսն ազատագրված է, իսկ գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, զուտ հասկանանք էլի` քո մի՞տքն ա, թե՞ Հակոբյան Աննայի:
Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ստեղծելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից, շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուգանդայում Չմիավորման շարժման գագաթնաժողովում, հայտնում է AFP-ն։
Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը 18-ից հասել է 25-ի, վիրավորվել է 10 տեղի բնակիչ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իրանը ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունի, փոխըմբռնման մթնոլորտում են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ռեգիոնալ բոլոր երկրներն իրենց համագործակցությունը վեցակողմ ձևաչափում ամրապնդելու հարցում կոնսենսուս ունեն, ինչից կշահեն բոլորը։ Կշահեին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, եթե ընդունեին Իրանի առաջարկը՝ ստորագրելով կամ քննարկելով Խաղաղության համաձայնագիրն այդ ձևաչափում։ Չէ՞ որ Իրանն իր դիրքորոշումներով նպաստել է, օրինակ, ՀՀ շահերի առաջմղմանը և ռեգիոնում կայունության հաստատմանը, ինչը հնարավոր չէ ասել բազմաթիվ այլ միջնորդների մասին», -նկատեց նա։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին, որին մասնակցում են անդամ երկրների արտգործնախարարները, գրում է The Times of Israel-ը։
Թուրքիայի «Մեքենաշինական արտադրանք արտահանողների միությունը» հրապարակել է հաստոցների արտահանման 2023-ի ծավալները։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով գրոհել են ՌԴ Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Իսկ ում են պետք ձեր հավաքագրած դրամական միջոցները, եթե դրանք չեն մեղմելու պատերազմի հետևանքները, ում են պետք ձեր վերանորոգած դպրոցները, եթե այնտեղից հեռացնում եք ազգային կրթությունը, մեր ինչին են պետք ձեր հնդկական զենքերը, եթե դրանք կիսատ են, վերջին հաշվով մեզ պետք չեն նոր ճանապարհներ, եթե դրանցով օրը մեջ զինվորի դիակ են տանելու։
Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը կշարունակվի ահաբեկչության դեմ պայքարելու և տարածաշրջանի անվտանգությունն ուժով ապահովելու համար։ Այս մասին X-ում գրել է Իրանի արատքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Բաքու չի կայացել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ընդունել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միայն ավելի բարդ դրություն ստեղծեցին բանակցային գործընթացի համար, այլև անգամ թիրախավորեցին միջնորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ հունվարի 24-ին Ուժգորոդում իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ կայանալիք հանդիպմանը կհայտարարի, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից մեծ թվով աղբ է արտահանվում Թուրքիա:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է 10 ընկերությունների անուններ, որոնք 2023 թվականին պարզեցված գնումներից ամենաբարձր եկամուտն են ստացել։