Թուրքիայում աճել են մեքենաշինական հաստոցների արտահանման ծավալները

Թուրքիայի «Մեքենաշինական արտադրանք արտահանողների միությունը» հրապարակել է հաստոցների արտահանման 2023-ի ծավալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2022-ի համեմատ դրանք աճել են 11 տոկոսով, ինչն էլ թուրքական հաստոցների արտահանման ընդհանուր ծավալները հասցրել է 28.1 մլրդ դոլարի:

Վերոհիշյալ միության նախագահը նշել է, որ 2024-ի համար նպատակ են սահմանել արտահանման ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։

2023-ին ամենից շատ արտահանումներն իրականացվել են դեպի Գերմանիա: Գերմանիան Թուրքիայից գնել է ընդհանուր առմամբ 3.5 մլրդ դոլարի մեքենաշինական հաստոցներ, ինչն էլ գերազանցում է 2022-ի ծավալներին 7.6 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս