Պարզեցված գնումներ՝ Վրաստանի իշխանությանը նվիրաբերող ընկերություններից

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է 10 ընկերությունների անուններ, որոնք 2023 թվականին պարզեցված գնումներից ամենաբարձր եկամուտն են ստացել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի փոխանցմամբ՝ այդ կազմակերպություններն են.

  • «Ջի-Թի Գրուպ» ՍՊԸ,
  • «Թեգետա մոտորս» ՍՊԸ,
  • «Էնեն գրուպ» ՍՊԸ,
  • «Արջիեսե» ՍՊԸ,
  • «Թեգետա թրաք էնդ բաս» ՍՊԸ,
  • «Վիա դիստրիբուցիա» ՍՊԸ,
  • «Վրաստանի ապահովագրական խումբ» ՍՊԸ,
  • «Վիզարդ իվենթ» ՍՊԸ,
  • «Վիվամեդի» ՍՊԸ,
  • «Մոզաիկա պլյուս» ՍՊԸ:

Ըստ TI-ի՝ այս ընկերություններից 4-ի հետ առնչվող անձինք իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերողներ են։ Այդ ընկերություններն են՝ «Ջի-Թի Գրուպ» ՍՊԸ-ն, «Թեգետա մոտորս» ՍՊԸ-ն, «Թեգետա թրաք էնդ բաս» ՍՊԸ-ն, «Վրաստանի ապահովագրական խումբ» ՍՊԸ-ն: Նրանք ընդհանուր հաշվով 375 հազար լարի են նվիրաբերել իշխող կուսակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031