Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները, սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների և համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների շուրջ։
«Ես լիբերալ անձնավորություն եմ, բայց եթե Երկրի Մայր օրենքով ինչ-որ արտոնություններ են սահմանվելու որևէ սոցիալական խմբի հանդեպ, ինձ համար անընդունելի է,- նկատեց նա, ապա հավելեց,- Մենք կունենանք Ալիևի անվան ՀՀ Սահմանադրություն»:
Նույն քաղաքի մոտակայքում իսրայելական տանկերը մոտենում են Գազայի ամենամեծ գործող հիվանդանոցին՝ Նասերին, որտեղ մարդիկ հայտնել են, որ կրակոցներ են լսում:
2024թ. անշեղորեն կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը եւ կբախվենք այն պարտավորություններին, որոնք կրում է մեր մեծ ազգը։
Համացանցում երեկ շատ օգտատերեր աղմուկ բարձրացրեցին, որ «Գուգլ» որոնման համակարգում Սյունիքի մարզի Իշխանասարի անունը գրելիս, նկատել են, որ բնակավայրը գրանցված է ադրբեջանական անվանումով և գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Ծավալված քննարկումների արդյունքում օգտատերերը միմյանց խորհուրդ էին տալիս, որ «ռեփորթ» գրեն գուգլի պատասխանատուներին, որպեսզի Իշխանասարի ադրբեջանական անվանումը փոխեն հայկականով։
M11 գիծը շահագործման է հանձնվել 2023 թվականի հունվարին: Այդ գծում գնացքների արագությունը հասնում է ժամում 120 կիլոմետրի։
Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Չորսհարկանի տունը, որտեղ բնակվել են սպաները, ամբողջությամբ ավերվել է:
Առողջապահության նախարարությունն ընդգծում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 165 մարդ, 280-ը վիրավորվել է:
Վարչապետի աշխատակազմը մեկ օրում դրամաշնորհի երկու պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով:
Մեծ Բրիտանիան սառը պատերազմից ի վեր բախվում է հակոտնյա պետություններից՝ Իրանից, Ռուսաստանից և Չինաստանից եկող ամենասուր սպառնալիքներին։
Ըստ Փաշինյանի` եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր նշած վատագույն սցենարով, սա հայկական կողմի ռազմավարությունը չպետք է փոխի: Հայաստանի ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Կոպենհագենում հասկանում են այդ իրողությունները։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։
Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը չպետք է սահմաններ ստեղծի, այլ փաստաթղթային ձևով պետք է վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991թ կամ Խորհրդային միության հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման:
Նահանգի իշխանությունները նամակով դիմել են կենտրոնական կառավարությանը և ներքին գործերի նախարար Ամիտ Շահին՝ ընդգծելով Մյանմայի բանակի անձնակազմի արագ հայրենադարձության անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։ Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
«Մեղրիի բժշկական կենտրոնը ոչ թե չի ջեռուցվում, այլ ջեռուցվում է էլեկտրական հոսանքով։ Խոսքը հավանաբար լոկալ ջեռուցման մասին է եղել, 2016 թվականին նոր շենք էր կառուցվել, սակայն լոկալ ջեռուցման համակարգն այդպես էլ չգործեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Այնպես չէ, որ հիվանդանոցի ներսում սառն է կամ ջեռուցում չկա։
Փաշինյանը համարում է, որ տեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է:
Այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվել է համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 32 գերի:
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ առավոտյան Դամասկոսում պայթյուններ են որոտացել։
Միջադեպից հետո Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը տեղեկացրել էր, որ ոչխարներն ադրբեջանցիներից վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և այդ հարցով դիմել են ռուսներին։
Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Հիրոդու Ատիկիս փողոցում։ Դրանից ոչ հեռու գործում է հրշեջ կայան։
Վնասված կառույցների մեծ մասը Նանաո և Նոտո բնակավայրերում են, վնասված տների ընդհանուր թիվը 31 670 է։
Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները:
«Վարչապետը հիացած է այն գաղափարով, որ արժի «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:
Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:
Ռուսաստանի և Ֆարերյան կղզիների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Մոսկվան նրանց ձկնորսության քվոտա է տրամադրում Բարենցի ծովում։ Իր հերթին, ռուսական կողմը ստանում է նույն հնարավորությունը Ֆարերյան ջրերում, ինչպես նաև իրավունք է ստանում որսը փոխադրել նրանց նավահանգիստներով։
Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում:
Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։