Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ այցից հետո պաշտոնանակ արված մարզպետին՝ Էդուարդ Հովհաննիսյանին, փոխարինեց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզի մարզպետ։
2023 թվականին ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20,7 %-ով։
Վարչապետի աշխատակազմը հունվարի 17-ին «Մուրան ՍՊԸ»-ից նոր մեքենա է գնել՝ «Միցուբիշի Էլ 200» մոդելի պիկապ, որի գինը 16 մլն 296 հազար դրամ է։
Արցախի խորհրդարանի` 2023 թվականի տարեվերջին ընդունված որոշման համաձայն, պետք է ձևավորվեր Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, հաստատվեր դրա անդամների թիվն ու կազմը, նաև մշակվեր աշխատակարգ նրա գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է եղել:
ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:
Երեկ մի խումբ մարդիկ հավաքվել էին կառավարությունում՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Քննարկումը կազմակերպել էր Արայիկ Հարությունյանը, մասնակցել են նրա տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ինչ-որ հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։
Թուրքական Botaş-ը Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմ»-ի հետ կքննարկի գազային հաբի ստեղծման մանրամասները և Թուրքիայում ռուսական գազի մատակարարման կենտրոնի կառուցման տարբերակը․ գրում է Sabah թերթը:
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական իշխանամետ մամուլում այսօրվանից ակտիվորեն տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր իրանական սահմանով Հայաստան զենք է մատակարարվում։
Մենք գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից՝ վերջին շրջանում կրկին Բալթյան երկրների մեր ընկերների հասցեին, ուստի պետք է հաշվի առնել, որ Վլադիմիր Պուտինը մի օր կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ Այս մասին «Tagesspiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Լավ հանդիպումներով հագեցած երկօրյա այցը Հայաստան ավարտվեց՝ ընդգծեցի Եվրամիության շարունակական աջակցությունը համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Բարեգործական աճուրդը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Stanglwirt հյուրանոցում` Ավստրիայի Կիցբյուել լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում։ Շվեյցարական Audemars Piguet մակնիշի ժամացույցի մեկնարկային գինը, որը պատվերով պատրաստվել է հատուկ դերասանի համար, կազմել է 50 հազար եվրո: Ս
Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքն աճել են համապատասխանաբար 11,6 %-ով և 12 %-ով․ երկու ցուցանիշներն էլ փոքր-ինչ գերազանցել են 30 մլն միավորը:
Վրաստանն առաջինն է այն երկրների շարքում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները 2023 թվականին բիզնես են գրանցել, գրել է radiotavisupleba.ge լրատվականը՝ վկայակոչելով ռուսական Forbes-ին:
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, արդեն նախկին անդամ Վարդան Ղուկասյանն այսօր հրավիրված համագումարում, որին տեսակապով էր մասնակցում, հայտարարել է, որ հրաժարվում է կուսակցությունից և նոր կուսակցություն է հիմնում։
Չինաստանից Վրաստան ծովային բեռնափոխադրումների արժեքը քառապատկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով Կարմիր ծովում ճգնաժամի ֆոնին, հայտնում է Business Formula-ն։
Ալիևը խոսեց երկու քաղաքների մասին՝ Երևանի և Ջերմուկի, սա ցուցիչ է, որ Հայաստանը ոչ թե ստորագրելու է խաղաղության պայմանագիր, այլ կապիտուլյացիա։ Առավել ևս, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը չի արվելու ինչ-որ քարտեզների միջոցով, որի մասին Փաշինյանը մուրում էր Ադրբեջանի նախագահից, որ ինչ-որ թվականների քարտեզներ, որոնք գտնվում են ՌԴ ԳՇ-ում։
Այսօր՝ ժամը 22:06-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
2023 թվականին, 2022 թվականի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում կայանելու համար տուգանքների չափն աճել է 14 մլն լարիով կամ գրեթե 280 տոկոսով։
ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Էստոնիան Ուկրաինային տարեկան 14 միլիոն եվրո կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարիյն Ռատնիկը։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան Հայաստանի առջև պահանջ են դրել՝ ձերբազատվել Հայաստանի Սահմանադրության նախաբանում զետեղված Անկախության հռչակագրի երկու հիմնաքարային արձանագրումից՝ Արցախի խնդրին վերաբերող և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի քաղաքականությունից։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն, ով առանձնահատուկ «սեր» ունի ազատ խոսքի և մամուլի նկատմամբ, այսօր իր մոտ է հավաքել ինչ որ մարդկանց և քննարկել «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքը փոխելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել ինչ որ չինովնիկներ եւ իշխանությունների սիրելի Լևոն Բարսեղյանը, Նունե Սարգսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլն:
Արդար դատաքննության իրավունքը քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի օրինականության և համաչափության սկզբունքներին։
Նրա տվյալներով ՝ այդ որոշման համատեքստում Իսլամաբադ և Թեհրան կվերադառնան ավելի վաղ հետ կանչված դեսպանները։
Ասել է Ադրբեջանին, որ Զանգեզուր միջանցք կոչվածի մասին բան չենք պայմանավորվել: Հայաստանին էլ ասել է, որ Հայաստանի տարածքի վրայով անցնող Նախիջևանին կապող ճանապարհը պիտի ռուսները հսկեն: