Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել նրան։

Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը կալանքից ազատ էր արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 2-ին։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել էր Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը՝ կիրառելով 20 միլիոն դրամ գրավ և վարչական հսկողություն նշանակելով Խաչատուրովի նկատմամբ։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն էր նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու համար։ Նա ձերբակալվել էր, այնուհետ՝ կալանավորվել։

Տեսանյութեր

Լրահոս