Թուրքական Botaş-ը «Գազպրոմ»-ի հետ կքննարկի գազային հաբի ստեղծման մանրամասները
Թուրքական Botaş-ը Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմ»-ի հետ կքննարկի գազային հաբի ստեղծման մանրամասները և Թուրքիայում ռուսական գազի մատակարարման կենտրոնի կառուցման տարբերակը․ գրում է Sabah թերթը:
▪️ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում գազային հաբի նախագծի իրականացումը կարող է սկսվել 2024 թվականին, իսկ նախագծի ճանապարհային քարտեզը կընդունվի մոտ ժամանակներս:
▪️ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերին առաջ քաշեց Թուրքիայի տարածքում հաբ ստեղծելու գաղափարը, որտեղ կարելի է վերահասցեավորել «Հյուսիսային հոսք» գազատարով տարանցման կորցրած ծավալը։
▪️ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ երկրում ենթակառուցվածքների տեսանկյունից գրեթե ամեն ինչ պատրաստ է նախագծի իրականացման համար, սակայն անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ: