Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ի դեմս Հայ Եկեղեցու, պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհդանիշները ու ինքնությունը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է ՀՀ-ում` քաղաքական պատվերով: Նրան ձերբակալել են` բացառապես եկեղեցու ուժեղ աջակցին չեզոքացնելու և թուրք ադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով: Նրան ձերբակալել են ֆաշիստական գործելաոճով ու ըստ էության` պատանդ են պահում:
Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 10-15 հրթիռ, հաղորդում է «Today in Israel»-ը։
Մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից՝ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
2025թ. հունիսի 18-ին դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որին շինծու մեղադրանք է առաջադրվել՝ իբր իշխանության զավթման կոչի վերաբերյալ: Իսկ իրականում այս ամենը խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի և ՀԷՑ-ի հետ կապված ինչ-ինչ պլանների մասին:
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը. զրույցը բարեկամական և կառուցողական բնույթ է կրել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բանաստեղծ Աբդուլռահիմ Քարաքոչի բանաստեղծությամբ, որն ըստ Էրդողանի, «Քարաքոչը գրել է անմիջապես Խոջալուի կոտորածից հետո և նվիրված է Ղարաբաղին»։
«Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է հետևյալը ու ասում է շատ պարզ, առանց այլևայլության ու երկմտանքի. Հայաստանի ինքնիշանությունն ու Արցախի խնդրի գոյությունը, այդ թվում Արցախի հարցի որևէ լուծում, որն արմատական չէր (խոսքը «Արցախը Հայաստան էր և վերջ» կամ «Արցախն Ադրբեջան էր, և վերջ» լուծումների մասին է), անհամատեղելի էր Հայաստանի ինքնիշխանության հետ։ Ասում է նաև, որ իր համար շատ ավելի կարևոր էր Հայաստանի ինքնիշխանությունը, հետևաբար Արցախի կորուստը մեր հաղթանակն է։
«Ռոսատոմ»-ն իր աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, որոնք այնտեղ գործուղման մեջ էին, լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այդ մասին տեղեկանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Արտակ Զեյնալյանին ՔՊ-ն ընտրեց ՍԴ դատավոր
Ինչո՞ւ էր Ռուսաստանը միայն Ադրբեջանի անցակետը դիտարկել Իրանից ՌԴ քաղաքացիների էվակուացիան կազմակերպելու համար՝ անտեսելով հայկական անցակետը. Հարց՝ Զախարովային
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովա
Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացին, գործարարը, ինչպես և ՌԴ ցանկացած այլ քաղաքացի, գործարար, մշտապես ստանում է օգնություն և աջակցություն, եթե դիմում է մեր դեսպանատուն, ռուսական կողմին։ Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ-ում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Նրա խոսքով, ռուսական կողմին կարող են դիմել նա կամ նրա փաստաբանները, մտերիմները։
Հիվանդանոցը ենթարկվել է պայթյունի ալիքի ազդեցության և լուրջ վնասներ չի կրել, իսկ ռազմական ենթակառուցվածքը վնասվել է ճշգրիտ հարվածից, նշում է IRNA-ն:
«Այդ մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների ֆոնին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացելու Ադրբեջանի հնարավորությանն ու ՌԴ հնարավոր քայլերին։
Հայաստանի հետ հարաբերություններն ունեն իրենց խնդիրները և դրամատուրգիան, բազաների դուրսբերման հարց չի բարձրացվել. Զախարովա
Խամենեին պատասխանատվություն կկրի իր հանցագործությունների համար
Դատարաններն այսօր միանշանակ անկախ են. Տարոն Չախոյանը հերքում է ուղիղ հրահանգավորման թեզը
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը վերջերս Երևանում էր, հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս պատանդների իրավունքների ոտնահարմանը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։
Հայաստանի տարածքով Իրանից իր քաղաքացիների մի խմբի տարհանել էր նաև Հնդկաստանը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։
Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։
23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։
Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ համաժողովին կմասնակցի տեսակապով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է՝ ապօրինի մեղսագրությամբ. Արծվիկ Մինասյան
Շատ մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ բացառապես դիտարկում որպես ներկա փուլում հարմար աշխարհաքաղաքական գործիք. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար:
Արտակ Զեյնալյանը վախենում է պատասխանել հարցին՝ Վանաձորի ընտրություններից հետո օրենքը խախտե՞լ են, թե՞ ոչ